Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քոչարյանի քննադատությանը Վահրամ Ավանեսյանը նորմալ է վերաբերվում (Տեսանյութ)

Հունվար 16,2014 14:54

«Որպեսզի ես կարողանամ այդ հարցին պատասխանել, պետք է պայմանները նայել, գները նայել, բայց չեմ կարծում, որ նման գնահատական ընդհանրապես հնարավոր է տալ»,-այսօր ասաց էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը` կառավարության նիստից հետո պատասխանելով լրագրողների հարցին, թե համամի՞տ է էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի այն գնահատականներին, թե գազային վերջին համաձայնագրերը ավելի շահավետ էին, քան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ կատարված «Գույք պարտքի դիմաց» գործարքը:

Հարցին էլ, թե ինչպես է վերաբերում Քոչարյանի քննադատությանը գործող կառավարության հասցեին, պարոն Ավանեսյանը նշեց` նորմալ. «Խնդիրները, որոնք որ բարձրացված են, առանձին-առանձին եթե նայեմ, կարող եմ ասել, որ կան բաներ, որոնք ինձ համար դժվար է գնահատելը, բայց կան բաներ, որոնք կարող եմ գնահատել: Շինարարության 25 տոկոս մասնաբաժինը Հայաստանում կամ մեկ այլ երկրում՝ ընդհանրապես անհնարին բան է, որ երկարատեւ կամ նույնիսկ միջնաժամկետ հեռանկար ունենա: 2006-2007 թվականներին ես ասել եմ, որ շինարարությունում անկում է սպասվում»:

Էկոնոմիկայի նախարարի հետ զրույցի մանրամասները` տեսանյութում

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031