Այժմյան եղանակը իրական ձմեռային եղանակ է։ Այն առանց տեղումների կպահպանվի մինչև հունվարի 23-ը։ Հունվարի 23 -ին կլինեն տեղումներ ձյան տեսքով, որի հետևանքով եղանակը ավելի կտաքանա։ Այդ մասին հայտնեց ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը՝ այսօր «Հայացք» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ։
Նա ավելացրեց նաև, որ այժմ առկա մառախուղը կպահպանվի ևս 1 շաբաթ։ Դրանից հետո ևս կլինեն մառախուղներ, բայց ոչ տևական ժամանակով։
Ըստ Զ. Պետրոսյանի այս ձմռան ամենացածր ջերմաստիճանը եղել է –19–ը, որ պահպանվել է 1 օր։
Ըստ նրա՝ փետրվար ամիսը կարող է ունենալ դրական շեղումներ՝ եղանակը հնարավոր է նորմայից տաք կլինի։
Կարդացեք նաև
Զ. Պետրոսյանը նշեց նաև, որ ձմռանը նման ցուրտ եղանակ եղել է 2002 թվականի դեկտեմբերին, 2007–ին, 2008–ի հունվարին, ինչպես նաև՝ 1959, 1972, 1941 թվականներին։
Զառա ԱՍԿԱՐՅԱՆ