«Ֆորմուլա 1» դասի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերը, որ լեռնադահուկային հանգստավայրում ընկնելով այժմ գտնվում է կոմայի մեջ, դեռ 2010 թվականին մեկ միլիարդ եվրոյի կտակ է թողել:
Ole հրատարակությունը տեղեկացնում է, որ ըստ այդ կտակի, ավտոարշավորդի ամբողջ կարողությունը՝ անշարժ գույքը եւ բանկային հաշվեհամարների գումարը, պետք է հավասարապես բաշխվի կնոջ եւ երեխաների, որդու՝ Միկի եւ դստեր՝ Ջինայի միջեւ: Շումախերին այդ կտակը կազմել ստիպել էր 2009 թվականին իսպանական Կարտախան քաղաքում տեղի ունեցած վթարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ kapital.kz-ի