«Այս գործընթացները, որոնք տարվում են այս չորս ուժերի միավորման թեմայի շուրջ, որոշակիորեն հույս են ներշնչում, որ թեկուզ հիմնվելով սոցիալական խնդիրների վրա, թեկուզ չունենալով քաղաքական դիրքորոշում, ծրագիր եւ հենք, բայց հնարավոր կլինի քաղաքական միասնականության գործընթաց ծավալել եւ հանդես գալ քաղաքական ընդհանուր դիրքորոշմամբ: Միակ ցանկալի հետեւանքը պետք է որ սա լինի, թեկուզ հավանականություն չկա: Այդ իմաստով մենք, իհարկե, ողջունում ենք, եւ մեզանում չկա վախի կամ անհանգստության վերաբերմունք, ընդհակառակը՝ մենք որպես իշխանություն, ծառայում ենք մեր պետությունը հզորացնելու գաղափարին եւ համարում ենք, որ ուժեղ ընդդիմությունը այստեղ նույնպես անելիքներ ունի»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով խորհրդարանական ընդդիմության համախմբման հնարավորություններին եւ հունվարի 18-ի համատեղ հանրահավաքին՝ ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
Հարցազրույցն ամբողջությամբ` վաղվա «Առավոտում»:
«Առավոտ» օրաթերթ