Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփանակերտում ներկայացված «Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմը YouTube-ում դիտվել է մոտ 50.000 անգամ (տեսանյութ)

Հունվար 16,2014 14:10

2013թ․ դեկտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Ադրբեջանը էթնոնիմի փնտրտուքում» ֆիլմի պրեմիերան: Այս կարճ ժամանակահատվածում ֆիլմը դիտվել է YouTube-ում մոտ 50.000 անգամ:

Ադրբեջանի բնակիչների էթնոնիմի փնտրտուքի շարունակվող գործընթացը արդեն իսկ հանգեցրել է տեկտոնական տեղաշարժերի այդ երկրի քաղաքացիների գիտակցությունում: Այսօր Բաքվի կամ Իսմաիլի բնակիչը իրականում չի իմանում, թե ինքը որ ազգի ներկայացուցիչ է: Ընդսմին, առարկայի սեփական ընկալման մակարդակի վրա հնարավոր է նա իր համար և լուծել է այդ խնդիրը, սակայն իր հարազատ եղբայրը հաճախ դրա հետ համաձայն չէ: Այսպես ստացվում է, որ միևնույն ծնողների երեխաներից մեկը համարում է իրեն մահմեդական (իսկ Ադրբեջանում դա էթնոնիմ է), մյուսը` ադրբեջանցի, երրորդը` թուրք-ազերի, իսկ չորրորդը՝ պարզապես ազերի կամ պարզապես թուրք:

Ֆիլմում տեղ է գտել նաև Վանգայի կանխագուշակումը Ադրբեջանի փլուզման մասին: 1993 թվականին նա ասլե է, որ այդ պետությանը մնացել է ընդամենը 30 տարվա կյանք: Այն ժամանակվա ադրբեջանական ընդդիմադիր մամուլում տեղ գտնելուց հետո կանխագուշակության մասին հրամայվեց մոռանալ:

«Արցախում Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան»
ծրագրի իրականացման կոմիտեի մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031