Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Երկիրը հանձնած» Ռոբերտ Քոչարյանից մինչև «շարիկ խաղացող» Արմեն Մովսիսյան

Հունվար 16,2014 14:05

«Այսօր բոլորն ասում են, թե Գառնիկ Իսագուլյանը պաշտպանում է Ռոբերտ Քոչարյանին: Հարցը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը չէ, նա պաշտպանության կարիք չունի: Խնդիրը սկզբունքն է, որով մարդիկ աշխատում են»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նա զարմանք հայտնեց, որ Տիգրան Սարգսյանի ասուլիսից հետո, որտեղ վարչապետը քննադատել է Անդրանիկ Մարգարյանին, գոնե հնաբնակ ՀՀԿ-ականները չարձագանքեցին. «Գոնե հնաբնակ ՀՀԿ-ականները պիտի արձագանքեին, որոնք, առիթի դեպքում, Պանթեոն գնալիս Անդրանիկ Մարգարյանին իրենց զինակիցն էին համարում: Ու մեկը չհամարձակվեց ասել, թե Տիգրան, ո՞ւմ ես քննադատում, մի մարդու, որր այսօր քեզ պատասխանել չի՞ կարող»:

Անդրադառնալով Արմեն Մովսիսյանի գործունեությանը՝ պարոն Իսագուլյանն ասաց. «Այ ընկեր, այ շարիկ խաղացող, եթե գնահատում ես քո այն ժամանակվա աշխատանքը, բարի եղիր դու էլ պատասխանել:

Արմեն Մովսիսյանը քննադատում է իր՝ նախորդ շրջանում կատարած գործողությունները, դա նման է հայտնի ֆիլմի դրվագին՝ теперь я Наташа: Ուստի Արմեն Մովսիսյանը թող թաշկինակ կապի, նստի սեղանի մյուս կողմը ու պատասխանի ինքն իր գրածին….Նշանակում է՝ այս մարդիկ այն ժամանակ եղել են սովորական դռնապաններ և ոչ թե նախարարներ, ի՞նչ են արել այն ժամանակ»:

Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը նշեց, որ իրենց համար ոչ մի տարբերություն չկա՝ Տիգրան Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան: Այնուհետև շեշտեց. «Պոչը շուն է խաղացնում, ինչ-որ մարդիկ պոչ են խաղացնում, ուզում են դաշտ մտնել, բայց նրանք իրենց գործն արել են, հանձնել Հայաստանը (նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին,-Տ.Հ.): Երկրորդ նախագահը նպաստել է, որ սեպտեմբերի 3-ը լինի: Սեպտեմբերի 3-ից հետո պոչը շունն է խաղացնում, նման բան չի լինում: Սեպտեմբերի 3-ց հետո խալոփների գործը չէ իշխանության հարցը, կայսրը կհրամայի, այստեղ էլ կընտրեն: Ապագա իշխանությունը ՀՀ-ում չի ձևավորվելու»: Քոչարյանի վերադարձի մասին հարցին, պարոն Իսագուլյանն ասաց. «Նրա մամուլի խոսակը կամ ներկայացուցիչը չեմ, որ ասեմ, այո, կամ ոչ: Դա իր անձնական խնդիրն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031