Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյանն արտահերթ ընտրությունները չի բացառում

Հունվար 16,2014 13:47

«Դեռեւս անցած տարվա ամռանը կար Ռազմավարական կենտրոնը պահելու խնդիրը: Այդ խոսակցությունները տեղի են ունեցել կենտրոնի նախկին ղեկավարության եւ փորձագետների հետ, որի արդյունքում որոշ ծրագրեր դադարեցվեցին»,- այսօր «Իրատես դե ֆակտո» մամուլի ակումբում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Ստեփան Սաֆարյանը`անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստվում է վաճառել նաեւ այդ կենտրոնը, քանի որ մեկնելու է Հայաստանից:

Արմեն Մարտիրոսյանի`«Ժառանգության» ղեկավար լինելու հարցն էլ, ըստ բանախոսի, անցած տարվա աշնան խոսակցություն է. «Րաֆֆին պետք է մեկներ, ու Արմենը, որպես փոխնախագահ պետք է կատարեր նախագահի պարտականությունները: Էնպիսի բաներ են գրում, որ մենք էլ ենք կարդում ու զարմանում»:

Բանախոսն ասում է, որ կուսակցության շուրջ շրջանառվող խոսակցություններն ընդամենը նախկին խոսակցությունների իմի բերումն ու մի տեղում հավաքումն է: «Ոչ ոք չի կարող ասել, որ փոփոխություններ չեն կարող լինել, որ կուսակցությունը կարիք չունի վերաշարադրել իր ռազմավարությունը, բայց դա չի նշանակում, որ կուսակցությունն անհույս, անելանելի ճգնաժամի մեջ է»,- ասաց Ստեփան Սաֆարյանը`հավելելով, որ. «Եթե անգամ խմբակցությունը ամբողջությամբ զիջելու խնդիր լինի, դա ինձ կարող է ցավ պատճառել, բայց դա կլինի կատարված փաստ եւ մենք ստիպված կլինենք դրանով ապրել մինչեւ հաջորդ ընտրություններ, միգուցե նաեւ արտահերթ»: Ստեփան Սաֆարյանը լավատես է, ավելին, խոստանում է, որ առաջիկա ընտրություններով «Ժառանգությունը» կրկին լավ կապիտալով կներկայանա եւ իր ընտրողին կհավաստիացնի, որ այլեւս չի սխալվելու:

Հունվարի 18-ին կայանալիք հանրահավաքի մասին էլ ասաց, որ քաղաքական ուժերի մեջ չկա ցանկություն կամ խնդիր չկա`ինչի՞ վերափոխել`իշխանության, անգամ կառավարության փոփոխության խնդիրը: Հիշեցնենք, որ հանրահավաքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին է վերաբերվում, որին խորհրդարանական ընդդիմադիր ուժերն առավելապես դիտորդի կարգավիճակում են լինելու:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031