Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ցինիզմի նպատակը-2

Հունվար 16,2014 13:25

«Հաց չունեք՝ կերեք կարկանդակներ»՝ այս արտահայտությունը վերագրում են Ֆրանսիայի թագուհի Մարի Անտուանետին, որն, ի դեպ, հետագայում հեղափոխականների կողմից մահապատժի ենթարկվեց: Չնայած պատմաբանները պնդում են, որ հեղափոխականների գաղափարախոսներից մեկը` Ժան-Ժակ Ռուսոն, որը շրջանառության մեջ է դրել այդ ձեւակերպումը, իրականում դա հորինել է, եւ թագուհին զուտ ժամանակագրական առումով չէր կարող նման բան ասել, այդուհանդերձ՝ ֆրազը շատ դիպուկ է եւ բնութագրում է բոլոր ժամանակների եւ բոլոր երկրների իշխանությունների ցինիզմը:

Ես վերջերս գրել եմ այդ ցինիզմի նպատակների մասին: Կրկնեմ. հավանաբար, խնդիր կա մարդկանց վիրավորելու, սեփակական «առավելություններն ու արտոնությունները» ցուցադրելու: Մեր իրավիճակում, համենայնդեպս, դա այդպես է: Շարքային քաղաքացիները շոկ են ապրում իրենց կոմունալ հաշիվները տեսնելիս` նրանց ճնշող մեծամասնությունն այս ձմեռային ամիսներին չի կարողանում ծայրը ծայրին հասցնել:

Լրագրողը խնդրում է իրավիճակը մեկնաբանել իշխանության ներկայացուցչին: Ի՞նչ պիտի ասի, իմ կարծիքով, իշխանավորը: Մոտավորապես այսպես. «Շատ ցավում եմ. իսկապես թե՛ անբարենպաստ վիճակի եւ թե՛ մեր բացթողումների պատճառով հայաստանցիների նյութական վիճակը վատթարացել է: Դրականն այն է, որ գազի գինը մոտակա տարիներին այլեւս չի բարձրանա, իսկ մենք այս ընթացքում այնպես կանենք, որ մարդիկ ստանան այնպիսի աշխատավարձ, որով կկարողանան ձմեռային ամիսներին իրենց հացի եւ կոմունալ ծախսերի գումարներն ապահովել: Կփորձենք նաեւ գտնել էներգիայի այլ աղբյուրներ: Իսկ առայժմ տոկունություն ենք մաղթում եւ ներողություն խնդրում»:
Կեղծ թե անկեղծ, ճիշտ թե սխալ` դա կլիներ, իմ ընկալմամբ, մարդկային վերաբերմունքին մի քիչ նման մոտեցում: Բայց խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գալուստ Սահակյանը խուսափում է այդպիսի տոնայնությունից եւ դա անում է միտումնավոր (ի տարբերություն շատերի՝ ես չեմ կասկածում նրա մտավոր ունակություններին): Նա ասում է՝ գումարներ տնտեսեք՝ մուծվելու համար, հարեւաններից պարտք վերցրեք: Եվ քանի որ դա լեզվի սայթաքում չէ, այլ գիտակցաբար ընտրված ճանապարհ, ուրեմն ինչ-որ նպատակ ունի: Ի՞նչ նպատակ՝ մարդկանց մեջ խորացնել ատելությո՞ւնը, նպաստել հեղափոխությա՞նը: Այդ դեպքում արմատական ընդդիմադիրները, ի դեմս Գալուստ Սահակյանի, ունեն իրենց հավատարիմ գործակալը: Հնարավոր է՝ է՛լ ավելի ընկճել, հուսահատեցնել մարդկանց: Չգիտեմ, թե որքանով է այդ հաշվարկը ճիշտ: Բայց բացառված չէ նաեւ, որ նման գործիչներն ընդհանրապես կորցրել են կապը իրականության հետ ու իսկապես համարում են, որ իրենք հրաշալի աշխատում են, եւ քաղաքացիներն ընդվզելու պատճառներ չունեն:

… «Ներիր» բառը թերեւս ամենադժվար արտասանվողներից է: «Sorry seems to be the hardest word»,- ասվում է հայտնի երգում: Բայց քանի որ երգողը ոչ ավանդական կողմնորոշում ունի, նրա երգածը «ասնավանի չի»:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Ինչքան է հնարավոր այդպես անել? հարցին պատասխանում եմ.
    – Անվերջ։
    Կարող եք? ապացուցեք, որ սխալվում եմ …)))))…

  2. Մարգար Մախսուդյան says:

    «Worry seems to be the rightest word»

  3. Գայանե says:

    Երևի նախագահը հրաման է արձակել.
    -ով ավելի փայլի իր ցինիկությամբ, նրան կտամ իմ թագավորության կեսը……
    և ահա մեր պետական այրերը իրար հերթ չտալով, մեկը մյուսից ավելի են փայլում… տեսնենք ով կհաղթի

  4. Վահան says:

    Ի դեպ, առաջինը ԼՏՊ-ն էր, ով խորհուրդ էր տալիս պարտք անել….մոռանում ենք ախր, թե ինչը որտեղից սկսվեց, ով տոն տվեց….մինչեւ արմատապես չվերլուծենք սա, հետեւություններ չանենք, կմնանք Արսենի ասած անվերջ այս վիճակի մեջ…

    • Արամ says:

      ԼՏՊ-ն դա ասում էր պատերազմի, բլոկադայի և տնտասական բոլոր կապերի խզման պարագայում ու ինքնագոհ չէի խոսում տնտեսական թռիչքի մասին:
      Դու էլ հարևաներիտ Նոր տարին մայիսին շնորհավորիր, որովհետև քեզ հունվարի 1-ին շնորհավորել են:

      • Կարեն says:

        Մոռացել եք ” մեր դեմ խաղ չկա “? Այստեղից է սկսվել:

      • Ruben says:

        Ի՞նչ շրջափակում (блокада):
        Ճանապարհ չկա՞ր Վրաստան, Վրաստանի միջով Ռուսաստան, Սեւ Ծով, Սեւ Ծովով Եվրոպա:
        Ճանապարհ չկա՞ր Իրան, Իրանով ազատ աշխարհ:
        Թե՞ միայն թուրքերն են մեր «հարեւանը»:
        ԼՏՊ-ի խելքը, որ թուրքին լիներ՝ հիմա դու Վանում տառեխ կբռնեիր…

      • Stepan says:

        Արամ դու այդպես էլ կմնաս ԼՏՊ-ի խոսնակ

      • Mariam says:

        Պատերազմ անշուշտ կար, չնայած մեր ներկայիս վիճակը խաղաղություն չի կարելի անվանել… Բայց բլոկադայի մասով բան չի փոխվել, սահամմենրը ինչպես փակ էին, այդպես էլ փակ մնացել են:

  5. Վահան says:

    կարծում եմ, որ մենք ցինիզմի այս աստիճանը չէինք ունենա, եթե ԼՏՊ-ն չասեր պարտք արեք ու Վազգեն Մանուկյանը չասեր, թե մենք կուլակաթափություն չենք անելու

  6. Լավատես says:

    Ամեն մեկի հետ իրեն հասկանալի լեզվով է պետք խոսել: Եթե դիմացինի վայրենությանը վայրենությամբ պատասխանենք, դիմացինը նոր միայն մեզ կհարգի: Իհարկե, այդ կեղտոտ գործը միայն ամենաբարձր հոգեւվոր արժեք ունեցող մարդիկ պետք է անեն՝ մեր իսկական մտավորականները: Հոգեւվոր ախոռները միայն հոգեպես մաքուր ու հզոր ընտրյալները միայն կարող են մաքրել:

    • Ruben says:

      Այստեղ պետք է ընտրել՝. «С волками жить – по волчьи выть», թե՞ «волков бояться – в лес не ходить»…

      • Լավատես says:

        Հիմա երկրորդ տարբերակն է դեռ գերիշխում, անհրաժեշտ է ամենաքիչը առաջին տարբերակը, բայց լավ է առյուծի կամ վագրի մռնչյուն լինի, որ ձեռքի հետ արջերն էլ իրենք իրենց մասին այդքան բարձր կարծիք չունենան մեզ հետ համեմատած։

  7. ՀՀ քաղաքացի says:

    Գալուստ Սահակյանը մեկ ունակություն ունի` միայն մեկը` ԱՐԴԱՐԱՑՆԵԼ իշխանության ցանկացած քայլ` այդ թվում` մարտի մեկը կամ Սուրիկ-ԼԻՍԿԱ Խաչատրյանի պահվածքը…

  8. Hakob says:

    Արամ, երբեմն – երբեմն էլ անդրադարձեք իշխանությունից հեռու գտնվող “քաղաքական” գործիչների: ցինիցզմին: դա շատ ավելի օգտակար է, քան հարյուրերորց անգամ նույն բանը գրելը:
    Ասենք , թե ում՞ հաշվին են նրանք ապրում, ու իմիջայլոց, ապրում թագավորների պես… ինչ՞ եկամուտնե ունեն… արդյոք՞ այդ պատգամավորական 1000 դոլարը հերիք է այդպիսի արքայական կյանքի համար:
    իմի հայաստանյան փորձից ելնելով ասեմ, որ այդքան գումարը ընդամենը ընդանիքի գոյությունը քարշ տալու միջոց է, ոչ ավելին:

  9. Լևոն Մելքումյան says:

    Իշխանություն կոչեցյալները մեղավոր չեն: Նրանք հենց միայն այդքանն են, այսինքն՝ հնարավորին չափ ցինիկ և ստոր: Նրանք անում են այն, ինչ իրենց թույլ է տալիս ժողովուրդը,- ոչ ավելին:

  10. ՆՎԱՐԴ says:

    Գալուստը ժամանակավրեպ ու ցինիկ զառամյալ է…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031