Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոտի դեզի գործով» կողմերը չէին ներկայացել դատարան

Հունվար 16,2014 13:03

ՀՀ քրեական վերաքննիչ դատարանը դատավոր Արարատ Պետրոսյանի նախագահությամբ հետաձգեց ժ.12-ին նշանակված՝ հայտնի «խոտի դեզի գործով» բողոքի քննությունը:

Այն կշարունակվի փետրվարի 4-ին:

Մեղադրողը գրություն էր ուղարկել Արմավիրի մարզից, որ տարեկան հաշվետվությունների հետ կապված՝ մասնակցելու է այսօր ժ.11-ին միջոցառման, եւ խնդրել էր հետաձգել նիստը:

Իսկ բողոքաբերներից՝ ոչ պաշտպանները, ոչ իրենց պաշտպանյալները ներկա չէին դատարանին անհասկանալի պատճառներով:

Վերաքննիչ դատարան բողոք էր բերել պաշտպանական կողմը:

Արամ Մուղալյանի, Ռոբերտ Փիլոյանի , Արթուր Քլյանի, Գագիկ Առաքելյանի նկատմամբ կիրառվել էր համաներում: Պաշտպանական կողմը պահանջում է բեկանել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 15.10.2013թ. դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ :

Նրան մեղադրվել էին խոտի դեզը այրելու, ազգությամբ եզդի տուժողին նյութական վնաս հասցնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031