Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Յուրա Մովսիսյանը «Championat.com»-ին տված հարցազրույցում նշել է, թե առայժմ չի մտածում կարիերան Գերմանիայում կամ Անգլիայում շարունակելու մասին, ինչպես գրում է մամուլը:
«Մեծ ակումբների հետաքրքրությունն իմ հանդեպ, իհարկե, հաճելի է: Բայց ես սիրում եմ «Սպարտակը» եւ այստեղ խաղալն ինձ դուր է գալիս: Շատ եմ ցանկանում նրա հետ հաղթել առաջնությունում եւ ընդհանրապես որեւէ տեղ տեղափոխվելու մտադրություն չունեմ: Իսկ որ ինձնով տարբեր ակումբներ հետաքրքրվում են, հասկանալի է: Ես գոլեր եմ խփում», – ասել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվողը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sptv-news.ru-ի