Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վլադիմիր Կարապետյան. Ռոբերտ Քոչարյանին ոչ մի քաղաքական գործիչ չի պաշտպանի (Տեսանյութ)

Հունվար 16,2014 12:53

«Ումո՞վ պետք է վերադառնա: Այսինքն, ի՞նչ թիմով: Մենք կարող ենք ասել, որ առկա է բանավեճ եւ ոչ ավելին: Այս պահի դրությամբ որեւէ ավելի զարգացումներ, քան բանավեճ, մենք չենք տեսնում: Ավելին, մենք տեսնում ենք փորձեր, որ իշխանությունն ուզում է հանրության ուշադրությունը հրավիրել այդ բանավեճի վրա, շեղել այն խնդիրներից, որ առկա են: Բայց ՀԱԿ-ը չի պատրաստվում շեղվել եւ մեր օրակարգի հարցերն առաջնահերթ են»,- այսօր «Հայացք» մամուլի ակումբում այսպես արձագանքեց ՀԱԿ վարչության անդամ Վլադիմիր Կարապետյանը հարցին`ՀԱԿ-ը որքանո՞վ  է հնարավոր համարում Ռոբերտ Քոչարյանի վերադարձը վարչապետի պաշտոնում:

Ճշտող հարցին` դաշտում չե՞ք տեսնում քաղաքական ուժեր, որոնց շնորհիվ Քոչարյանը կարող է վերադառնալ, Վլադիմիր Կարապետյանը հարցով պատասխանեց. «Իսկ դուք տեսնում ե՞ք»:

Նա նկատեց, որ երբ Տեր-Պետրոսյանն է որեւէ ելույթով կամ հայտարարությամբ հանդես գալիս, դրան հաջորդում են իրենց կուսակիցների, համախոհների հարյուրավոր հրապարակումներ, ֆեյսբուքյան գրառումներն ու մեկնաբանությունները, որոնցով փորձում են բացատրել ասելիքի բովանդակությունը, փորձում են հակադարձել առկա քննադատությանը ու դա տեւում է մի քանի օր: «Դուք տեսե՞լ եք, որ մեկը…»,- հարցրեց բանախոսը:

Լրագրողների բոլոր դիտարկումներին, որ ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն ժամանակին եղել են Ռոբերտ Քոչարյանի հենարանը, ինչո՞ւ հիմա չեն կարող, բանախոսն ասաց. «Կարո՞ղ եք մեկ քաղաքական գործչի անուն տալ, որը պաշտպանել է Քոչարյանին: Տեսա՞ք., Տիգրան Սարգսյանին ինչ-որ քաղաքական գործիչներ փորձեցին ինչ-որ հայտարարություններով… Ռոբերտ Քոչարյանին տեսել ե՞ք»:

Այս իմաստով, նա անլուրջ է համարում նաեւ այն տեսակետը, որ Քոչարյանը կարող է դառնալ խորհրդարանական ընդդիմադիր ուժերի առաջնորդ:

Aravot.am-ի դիտարկմանը`նկատի ունենալով քաղաքական դաշտի փորձը եւ հենց այդ կուսակցությունների կողմնորոշումների անհստակությունը բացառո՞ւմ է իրավիճակ, որ այդ ուժերը պաշտպանեն Ռոբերտ Քոչարյանին, Վլադիմիր Կարապետյանն ասաց, որ առավել պատեհ կլինի, որ այդ հարցերին պատասխանեն ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն:

Մեկ այլ հարցի`կարծում եք հանրությունը կհանդուրժի՞ Քոչարյանի վերադարձը`նկատի ունենալով 2008-ի մարտի 1-ի դեպքերը, բանախոսն ասաց. «Մենք տվել ենք գնահատական, մեր գնահատականներում Քոչարյանի նկատմամբ որեւէ բան չի փոխվել մարտի 1-ի նկատմամբ: Այս փորձերը`շեղելու ժողովրդի ուշադրությունը, մեզ չեն շեղելու եւ մեր օրակարգի հարցերով`Հայաստանի սահմանադրական կարգը վերականգնելու, ժողովրդավարությունն ապահովելու, շարունակելու ենք մեր քայլերը»:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031