Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Քալանթարյանի գրական նոր պարոդիաները

Հունվար 16,2014 12:46

Նենգ է ժամանակը իբրև կայսր Մորիկ
Ու´ գեղեցիկ է նաև, ու´ բարեկազմ:

Քանզի հեռու հեռվից, իմ բարեկա´մ,
Երկրագունդը կարծեմ շեղվել է ձախ….
 

Ես սիրում եմ հոգնած մեր նոստալջին,

 Ներսես Աթաբեկյան

 Արձակագիր, բանաստեղծ, 02 շաբաթաթերթի խմբագիր

 Alexander KalantarianԱպրում էի ուրախ՝ ինչպես կայսր Փոկաս,

Ու կապրեի այդպես հազար տարի անվախ

Եթե մի օր հանկարծ մոլորակը մեր այս

Չորոշեր շեղվել ու շեղվել դեպի ձախ:

Նենգ է Տերրան ինչպես Կալիգուլա անգութ

Այս պատմական պահին շեղվել ձախ… հայի բախտ…

Կամ աջ, ինչ կապ ունի, մեկ է չկա օգուտ,

Լինի նա ՀՀԿ, թե սոցիալ դեմոկրատ

Իսկ ես՝ փիլիսոփա, Ինչպես Դավիթ Անհաղթ,

Էլ չեմ սպասում բախտի ձախին, նաև՝ աջին:

02 թերթով  ամեն- ամեն շաբաթ,

Մատուցում եմ տխուր, հոգնած մեր նոստալջին:

 

Ալեքսանդր Քալանթարյան

grakan aravotԻնչ-որ մեկը պատահաբար ասաց, 

որ դու ուրիշինն ես։

Ես կիսաբաց քո հրաշքը

նորից խնամքով փաթաթեցի

և հեռացրի ինձնից։
…Ու՞ր եք, չբացված հմայիչ փաթեթներ իմ կյանքի։
…. Իսկ ես դեռ հավատում եմ Ձմեռ պապիկին…
Երազիկ Հարությունյան
Alexander Kalantaryan

Շատ հմայիչ փաթեթներ են առաջարկվել
Ինձ դեռ մանկուց,
Բայց մերժել եմ
Խիստ ու կտրուկ:
Ու սպասել եմ Ձմեռ պապին
Որ կբերի իմ փաթեթը յուրահատուկ

Ու այս տարի, այ քեզ հրաշք
Ձմեռ պապը
այցելեց ինձ;
Բայց չտվեց ոչ մի փաթեթ՝
Նույնիսկ՝ կաղին, կամ մի նարինջ:

Ասաց՝ Երազ,
Փաթեթների քո լիմիտը,
Սպառել ես դու
Համեստությամբ քո անհեթեթ,
Ու թե հույսդ ես եմ, ապա,
Ամբողջ կյանքում մնալու ես դու
Անփաթեթ:

Ալեքսանդր Քալանթարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. yerazik says:

    Բա ասեիք, որ սենց բան եք գրել, միասին ժամանակին ծիծաղեինք, 4 տարի անց միայն պատահական տեսա։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031