Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրք դեսպանների հետ հունվարի 15-ի հանդիպման ժամանակ նրանց կոչ է արել դիմադրել 2015թ. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին: Հայտնում է «Հուրիեթ» թերթը:
«Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք և լավ զինված, որպեսզի կարողանանք 1915թ. իրադարձությունները ներկայացնել օբյեկտիվ, գիտական և իրական տեսանկյունից: Հայկական սփյուռքը պատրաստվում է 1915թ. դեպքերը վերածել քաղաքական արշավի՝ [խեղաթյուրելով] պատմական ճշմարտությունը: Այս քաղաքական արշավին հակազդելու համար մենք պետք է վճռական լինենք՝ կարևորելով պատմական և գիտական տվյալները», – ասել է Էրդողանը Անկարայում:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ