Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարեն Ավագյանի գրասենյակի պատասխանը Քոչարյանի գրասենյակին. «Ստացվում է՝ մարդը հաստատ պարապ է մնացել»

Հունվար 16,2014 12:25

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության գործող նախագահ Կարեն Ավագյանի գրասենյակի հաղորդագրությունը

Երեկ նախկին նախագահի գրասենյակը հանդես էր եկել հայտարարությամբ։ Ըստ ամենայնի, օրեր շարունակ արբանյակ գրասենյակների տարբեր տրամաչափերի պատասխանները չէին գոհացրել նախկին նախագահին, և որոշել էր հանդես գալ գլխավոր գրասենյակի շուրթերով՝ հավանաբար սիրտը հովացնելու համար։

Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի՝ որևէ մեկի հետ բանավեճի մեջ չմտնելու հայտարարությունը 2 օրվա կյանք ունեցավ։ Ստացվում է՝ մարդը հաստատ պարապ է մնացել ու չի դիմանում չբանավիճելու և յուրաքանչյուր տեսակետ հայտնողին առանձին-առանձին «տեղը դնելու» գայթակղությանը։ Սակայն պետք է նշենք, որ գրասենյակի շուրթերով տարածած հայտարարության մեջ առկա էր էական տարբերություն. այն շարադրված չէր օսկանյանական բառապաշարով, այլ հավատարիմ էր մնացել առաջին հարցազրույցի ձեռագրին, որ հիշեցնում է տարիների խորքից եկող ծանոթ ոճը։

Հայտարարության մեջ նշված էր հանրության իբր դրական արձագանքը Ռոբերտ Քոչարյանի բարձրացրած հարցերին։ Սակայն այն տպավորությունն էր, թե այդ տեղեկությունները հավաքված էին ճիշտ այնպես, ինչպես իրենց սոցհարցումներն են արվում՝ ցածրորակ քարոզչություն հիշեցնող, մերձավոր շրջապատում կամ գրասենյակի աշխատակիցներից և դռնապանից։ Հակառակ դեպքում կնկատեին այն ողջ, մեղմ ասած, քննադատությունն ու հակափաստարկները, որ հնչում էին նախկին նախագահի հարցազրույցների վերաբերյալ։

Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել գործընթացին, և ըստ անհրաժեշտության՝ արձագանքել Ռ. Քոչարյանի հարցազրույցների սերիալային հավակնություններ ունեցող շարքին:

Մասնավորապես, առաջիկայում մանրամասնորեն կանդրադառնանք պաշտոնաթող նախագահի հարցազրույցների շարքի առաջին երկու սերիաներից հետո Հայաստանից ու սփյուռքից եկող իրական արձագանքներին, որպեսզի պատկերը շատ ավելի հասկանալի լինի հարցազրույցների տեքստերը պատրաստող երկու խմբերին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Եթե փորձենք հանրագումարի բերել 5 պարբերությունից բաղկացած այս անբովանդակությանը, ապա կստացվի մի կիսահարցական, ապերոյական նախադասություն.
    – Ի՛՞…

  2. ՀՀ քաղաքացի says:

    Կարեն Ավագյանը հեգնում է, Ռոբերտ Քոչարյանը վիրավորում էր….Ամեն ինչ դեռ առջեւում է…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031