Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հունվարի 17-ին կվաճառենք «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնետոմսերը

Հունվար 16,2014 12:09

Մինչեւ այս տարվա հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ու ռուսական «Գազպրոմ» ընկերության միջեւ «Հայռուսգազարդի» քսան տոկոս բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը: Այսօր կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանն այսպիսի հանձնարարություն տվեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Իոսիֆ Իսայանին:

Հիշեցնենք, որ այս քսան տոկոսը Հայաստանի իշխանությունները հանձնում են «Գազպրոմին» ունեցած 300 միլիոն դոլարի պարտքի դիմաց:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031