Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Խոսրով Հարությունյանի՝ Քոչարյանը փորձում է «իրենով անել» ընդդիմադիր զանգվածը. «Հայոց աշխարհ»

Հունվար 16,2014 11:58

Հատված ՀՔԴՄ նախագահ, ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հարցազրույցից:

 Այսօր քննարկվող «թեժ» թեմաներից մեկը Ռոբերտ ՔոչարյանՏիգրան Սարգսյան հեռակա բանավեճն է։ Երկրորդ նախագահի հարցազրույցները կարելի՞ է դիտարկել որպես ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ։ Եթե այո՝ ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ քաղաքական գործընթացի վրա։ 

-Չգիտես ինչու, տպավորություն ունեմ, թե շինարարության ոլորտի անկման վերաբերյալ վարչապետի դիտարկումները ոչ թե պատճառ էին, այլ առիթ հանրապետության երկրորդ նախագահի ակտիվացման կամ գոնե այս փուլում արտահայտվելու համար։
Թերեւս այստեղ նաեւ միջանձնային հարաբերությունների խնդիր կա, բայց եթե դրանից էլ վերանանք, չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը երբեւէ թաքցրել է մեծ քաղաքականություն վերադառնալու իր ձգտումը։ Ավելին՝ հրապարակավ ասել է, որ չի պատրաստվում դառնալ երիտասարդ թոշակառու։ Եվ հետո՝ ո՞վ ասաց, թե նա դուրս էր քաղաքականությունից. գուցե կարելի է խոսել ակտիվանալու մասին, բայց երկրորդ նախագահը երբեք դուրս չի եկել քաղաքականությունից։
Արդյոք սա կարո՞ղ է դառնալ ակտիվ քաղաքականություն վերադառնալու հայտ։ Առաջիկա զարգացումները ցույց կտան, բայց փաստն այն է, որ միգուցե նույնիսկ իր կամքից անկախ, այս հարցազրույցներով, ըստ էության, տրվեց 2017թ. նախընտրական գործընթացների մեկնարկը։
Լա՞վ է դա, թե՞ վատ։ Կարծում եմ՝ նորմալ է, ես շատ հանգիստ եմ նայում այդ ամենին։ Համենայն դեպս, Ռոբերտ Քոչարյանը, անկասկած, ասաց այն, ինչի մասին բազմիցս խոսել են ոչ իշխանական խմբակցություններն իրենց ելույթներում։ Չեմ բացառում, որ սա ընդդիմադիր զանգվածն «իրենով անելու» փորձ է։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

 

Թերեւս այստեղ նաեւ միջանձնային հարաբերությունների խնդիր կա, բայց եթե դրանից էլ վերանանք, չեմ կարծում, թե Ռոբերտ Քոչարյանը երբեւէ թաքցրել է մեծ քաղաքականություն վերադառնալու իր ձգտումը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031