Գիտե՞ք, որ Ս. Ծննդյան և Ս. Հարության տոներից հետո հարկ է Տնօրհնեք կատարել: Նա, Ում երկինքն ու երկիրը չեն կարողանում պարփակել, սքանչելի խորհրդով մտնում է մեր տուն, ինչպես Բեթղեհեմի քարայրն էր մտել: Ամենակալ Տերը այցելում է մեզ և մեր բնակարան, և ինչպես Իր ծննդյան գիշերը հովիվները, հրեշտակից ավետիս ստանալով, մտան այն այրը, ուր ծնվեց Քրիստոս, այդպես էլ եկեղեցու հովիվները մտնում են մարդկանց բնակարանները` իրենց հետ բերելով Աստծո օրհնությունները: Տնօրհնեք է կատարվում նաև ցանկացած ժամանակ, երբ խախտվում է տան խաղաղությունը և ընտանիքը կարիք է զգում այն վերականգնելու և Աստծու շնորհի մեջ վերահաստատվելու:
Ավելին կարդացեք այստեղ