Լրահոս
Օրվա լրահոսը

«Արվեստագետները հենց այնպես չեն մահանում». Ա1+ (Տեսանյութ)

Հունվար 16,2014 11:27

Գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը Լեւոն Խեչոյանի պես կռվել է արցախյան ճակատում։ Պատերազմից հետո մասնակցել է 40-ից ավելի միջազգային անհատական ցուցահանդեսների։ Նա նկատում է, որ մի ժամանակ արվեստագետին գնահատում էին գոնե հետմահու։ Հիմա դա էլ չեն անում. «Լպիրշության աստիճանն այն չափերի է հասել, որ թքած ունեն բոլորիս վրա»։

Թե ինչու ժողովուրդը ապրող արվեստագետին չի գնահատում, գեղանկարիչը բացատրում է այն աղբով, որը նրան հեռուստաընկերություններից մատուցում են որպես ազգային արժեք։ Պարոն Աղաբաբյանի համոզմամբ, վատ ժամանակներ են Հայաստանում, իշխանությունը տնօրինում են արվեստից ոչինչ չհասկացող մարդիկ. «Չի կարելի թեւաթափ լինել, ինչ-որ գյադա-գյուդեքի թույլ տալ էս երկիրը հոշոտել։ Ի վերջո էս իշխանավորների մեջ չեմ տեսնում մեկին, որը մտահոգ լինի երկրի ճակատագրով»։

Նիկոլ Աղաբաբյանն, ի դեպ, տրամաբանական է համարում արվեստագետների այսքան հաճախ տեղի ունեցող հիվանդություններն ու մահերը։ Նրանք հենց այնպես չեն հիվանդանում. «Հիմա, օրինակ, մեր մոտ Թեղուտում քանդել են, էդ հանքահորեր են բացել, չգիտեմ ինչեր են արել, էնդեղ ուրանի հանքեր կան, ուրան բացել, նշանակում ա քաղցկեղի օջախներ բացել»։

Գրող Հարություն Հարությունյանը երկու գրքի հեղինակ է, այն կարծիքին չէ, թե Հայաստանում արվեստագետին գնահատում են միայն հետմահու, ով որ պետք է, նրան նկատում է կյանքի օրոք. «Ժողովուրդը ինքը կարողանում ա գնահատել, կարողանում ա արժեւորել, կարողանում ա թացը չորից տարբերել, այլ բան ա, որ ժողովրդի գնահատականը չի բարձրաձայնվում»։

Արձակագիրը նկատում է, որ իշխանությունների գնահատականը ոչ մեկին պետք չէ, մեկ-երկու մեդալն ու կոչումը մի օր կմոռացվի. «Հիմա էսօր ո՞վ ա Գեւորգ Աբովին հիշում… Չէ՞։ Բայց էն ժամանակ գնահատված էր ինքը։ Բայց ո՞վ ա հիշում։ Մենք հիշու՞մ ենք, դուք հիշու՞մ եք։ Չենք հիշում։ Բայց Չարենցին հիշում են»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031