Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Բադալյան. «Ինձ դիրքորոշում արտահայտելու հարցում տրված է ազատություն». «Ժողովուրդ»

Հունվար 16,2014 11:23

Հեռուստահաղորդավարուհի Լուսինե Բադալյանը (Լուլու) աշխատել է տարբեր հեռուստաընկերություններում, ռադիոկայաններում, 2010թ.–ից «Կենտրոն» հ/ը-ում վարում է «Սկսենք նորից» առավոտյան ծրագիրը։ Նա նաեւ ակտիվորեն մասնակցում է քաղաքացիական ակցիաներին, ֆեյսբուքյան քննարկումներին:

Աշխատանքին, ընտանեկան հարաբերություններին Ձեր ակտիվ դիրքորոշումը չի՞ խանգարում։

– Ես առաջին հերթին պատասխանատու եմ իմ խղճի առաջ եւ միշտ էլ արտահայտում եմ իմ անձնական կարծիքը, դիրքորոշումը, որն ինչ-որ տեղից թելադրված, ուղղորդված չէ։ Ինչ վերաբերում է իմ նման քայլերն աշխատանքի հետ համադրելուն, ապա ինձ դիրքորոշում արտահայտելու հարցում տրված է ազատություն։ Եվ քանի որ այդ ազատության հնարավորությունը տրված է, ես փորձում եմ այն ռացիոնալ օգտագործել։ Ամուսնուս դեպքում նման խնդիրներ չկան, որովհետեւ երկուսս էլ արդեն հստակ ձեւավորված, կայացած անհատականություններ ենք, երբեք միմյանց չենք թելադրում կամ չենք խանգարում։ Եթե խորհրդի կարիք կա, միայն այդ դեպքում ենք դիմում միմյանց…

 

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031