Արդեն երկրորդ հարցազրույցում, ինչպես նաեւ դրան հետեւած քոչարյանական լրատվամիջոցների քարոզչությունից տեսանելի է դառնում, որ նախկին նախագահի թիրախն ավելի ընդգրկուն է, քան վարչապետ Տ. Սարգսյանը։ Ուշագրավ է, որ Քոչարյանի գործունեությունից իր դժգոհությունը մեկուկես ամիս առաջ հրապարակավ արտահայտել էր նաեւ Սերժ Սարգսյանը՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված հայտարարելով, թե իրենք այն պետք է ընդունեն, որպեսզի իրենց հաջորդները ստիպված չլինեն ներողություն խնդրել ՀՀ քաղաքացիներից, ինչպես որ հիմա իրենք են խնդրում նախորդ իշխանությունների թերացման պատճառով։
Սա, ինչպես ասում են, առաջին ծաղիկն էր, որին հետեւած վարչապետի հայտարարությունները վերջնականապես հունից հանեցին նախկին նախագահին։
Թեեւ, հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի՝ տարիներ շարունակ քաղաքական «սիամական երկվորյակներ» լինելու իրողությունը, շատերը թերահավատությամբ են վերաբերվում երկու ղարաբաղցիների հնարավոր առճակատմանը։ Ի դեպ, այդ մասին իր հարցազրույցներից մեկում ասել էր նաեւ Քոչարյանը։ «Իշխանության պայքարը երկու ղարաբաղցիների, երկու վաղեմի գործընկերների միջեւ ինձ համար անընդունելի է»,- շեշտել էր նա՝ դա դիտարկելով որպես իր՝ ակտիվ քաղաքականություն վերադառնալու առաջնային խոչընդոտ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Ազգի ,,եթե սրանց կարելի է Հայ համարել,, երկու ոճռագործների տակ այնքան իմիտացիաներ է թաքնված, որ նրանց անելիքը գուշակել գրե թե անհնար է, հարկապես, որ մինչ օրս գործում են իրենց կողմից ամայեցված քաղաքական դաշտում։