Լրահոս
Օրվա լրահոսը

Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն անցնո՞ւմ է քրգործով. «Հայկական ժամանակ»

Հունվար 16,2014 11:09

ՀՀ գլխավոր դատախազի մամուլի գծով խորհրդական Քրիստինե Մելքոնյանը երեկ «ՀԺ»-ի հետ զրույցում հաստատեց մամուլի այն տեղեկությունները, որ բնապահպանության նախարարության հետ կապված խնդիրներ կան։ «Այո, քրեական գործ է հարուցված, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով, չենք կարող այլ ինֆորմացիա հրապարակել»,- ասաց Քրիստինե Մելքոնյանը։

Դատախազության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 291 հոդվածի հատկանիշներով (Ընդերքի պահպանման եւ օգտագործման կանոնները խախտելը):

Հարցին՝ արդյո՞ք բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն անցնում է սույն գործով, մեզ չպատասխանեցին։

Անպատասխան մնաց նաեւ հարցը, թե գործով ձերբակալվածներ կամ կալանավորված կա՞ն։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031