Լրահոս
Օրվա լրահոսը

«Գույք պարտքի դիմաց» գործարքի կնքահայրերն էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հավասարապես. «Հայկական ժամանակ»

Հունվար 16,2014 10:58

Երեկ Tert.am-ին տված հարցազրույցում ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը «բոչկա է գլորել» Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ։ Խոսելով Քոչարյանի կողմից՝ «Հայռուսգազարդի» 20 տոկոս բաժնեմասը ռուսական կողմին հանձնելու քննադատության մասին՝ Մովսիսյանն ասել է. «… պարոն Քոչարյանի կողմից նախաձեռնված «Գույք-պարտքի դիմաց» գործարքից այս գործարքը, մեղմ ասած, շահեկանորեն տարբերվում է։ …Սա («Հայռուսգազարդի» 20 տոկոսի հանձնումը– խմբ.) իսկապես մեր երկրի շահերից բխող ու լուրջ մշակված գործարք է, որն իր հետեւից ոչ թե թողնելու է այդպես էլ կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ, այլ իրականում կյանք է տալու բազմաթիվ նախաձեռնությունների»։

Ուրեմն ի՞նչ է ստացվում։ Ստացվում է, որ ըստ Արմեն Մովսիսյանի, «Գույք պարտքի դիմաց» գործարքն իր «ետևից թողել է կենդանանալու հնարավորություն չստացած մահացած հսկա ձեռնարկություններ»։ Այսինքն, Մովսիսյանը սուր քննադատության է ենթարկում «պարոն Քոչարյանի կողմից նախաձեռնված «Գույք-պարտքի դիմաց» գործարքը»։ Շատ էլ ճիշտ գնահատականներ է տալիս ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը «Գույք պարտքի դիմաց» գործարքին, բայց…:

Այստեղ կա մի մեծ, յուղոտ ու չաղ «բայց»։ Եվ հենց այդ «բայցն» է պատկերված վերը նշված լուսանկարում։ Եվ ուրեմն. 2003 թվականի փետրվարի 5-ին Հայաստան էր ժամանել այն ժամանակ հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համանախագահ Իլյա Կլեբանովը։ Նրան օդանավակայանում դիմավորել էր նույն այդ հանձնաժողովի մյուս համանախագահ Սերժ Սարգսյանը։ Դիմավորման արարողության ժամանակ, ինչպես երեւում է լուսանկարից, Կլեբանովը սեղմում է հենց Արմեն Մովսիսյանի ձեռքը։ Վերջինս այն ժամանակ Էլ ՀՀ Էներգետիկայի նախարարն էր ու նաեւ այդ հանձնաժողովի առանցքային անդամներից մեկը։

Եվ գիտե՞ք, թե ինչու էր ժամանել Կլեբանովը։ Հենց «Գույք պարտքի դիմաց» գործարքի մանրամասները ճշգրտելու։ Իսկ գործարքը մշակվել է հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում։ Մի խոսքով, «Գույք պարտքի դիմաց» գործարքի կնքահայրերն էին Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հավասարապես եւ այդ գործարքի կնքմանն ամենաակտիվ մասնակցությունն է ունեցել հենց Արմեն Մովսիսյանը։ Ու այս ամենից հետո Արմեն Մովսիսյանը բավական հեգնական տոնով քննադատում է նաեւ իր անմիջական մասնակցությամբ կնքված գործարքը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031