Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Վարյանի գործով վճռաբեկ բողոքը ՀՀ Վճռաբեկ դատարանը ետ է վերադարձրել

Հունվար 16,2014 10:47

Գրեթե երկու տարի է անցել ՊԲ 38862 զորամասի ԿՍ-19 մարտկոցի կառավարման դասակի կապի ջոկի ավագ ռադիոհեռախոսավար, ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային Տիգրան Վարյանի մահից: Մինչ այսօր Տիգրան Վարյանի հայրը` Վանո Վարյանը տարբեր դատական ատյաններում փորձում է գտնել որդու մահվան իրական մեղավորներին:

2013 թ. դեկտեմբերի 5-ին Վանո Վարյանի ներկայացուցիչ Արթուր Սաքունցի կողմից ՀՀ Վճռաբեկ դատարան է ուղարկվել վճռաբեկ բողոք` պահանջով բեկանել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2013 թ. հոկտեմբերի 28-ի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան նոր կազմով քննության:

2013 թ. հոկտեմբերի 28-ին ՀՀ վերաքննիչ դատարանը քննարկելով տուժողի իրավահաջորի ներկայացուցիչ Ա. Սաքունցի վերաքննիչ բողոքը որոշել էր մերժել թե՛ Ա. Սաքունցի, թե՛ մեղադրող Կ. Աղաբեկյանի վերաքննիչ բողոքները: Այս որոշմամբ վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ թողեց 2013 թ. օգոստոսի 6-ի որոշումը, որով մեղավոր էր ճանաչել Հովհաննես Հակոբյանին, Գևորգ Մանուկյանին և Էրիկ Սարգսյանին:

2013 թ. հոկտեմբերի 28-ի որոշմամբ Էրիկ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է 2013 թ. հոկտեմբերի 3-ի համաներումը և դադարեցվել է նրա հանդեպ քրեական հետապնդումը:
2013 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Վճռաբեկ դատարան ուղարկված բողոքը վճռաբեկ դատարանի 2013 թ. դեկտեմբերի 27-ի որոշմամբ ետ է ուղարկվել դիմումատու Ա. Սաքունցին:

Զինվորի մահվան գործով հերթական անգամ չհասնելով արդարադատության իրականացմանը, կնախապատրաստվի դիմում Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանին դիմելու համար:

Գործի մանրամասներ

 Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031