Մարդկային այս ողբերգությունը բառերով աննկարագրելի է: Սակայն սա միայն մարդկային ողբերգություն չէ, սա պետական ողբերգություն է, սա է մեր պետության ողբերգությունը՝ շարքային քաղաքացու անտեսվածությունը, տրորվածությունը:
Ըստ «Առաջին լրատվականի», մինչև Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հարաբերություններ են պարզում, նրանց համատեղ կառուցած ու պաշտպանած համակարգում հաշվեհարդար են տեսնում քաղաքացիների հետ, ամենօրյա ռեժիմով: Հաշվեհարդար են տեսնում առանց աչք թարթելու: Նման վարվելակերպը, նման վերաբերմունքը քաղաքացիների հանդեպ դարձել է Հայաստանի իշխանական համակարգի ամենօրյա աշխատանքը, սովորական մի առօրյա: Եվ սա էլ ողբերգության մյուս կողմն է, երբ հասարակության համար էլ այս ամենն ընդունվում է սովորական, մի քիչ ապշում են, մի քիչ ցավում, մի քիչ հայհոյում և անցնում առաջ` քննարկելով, թե ով է ճիշտ՝ Քոչարյանը, թե Սարգսյանը:
Իշխան Ստեփանյանի հուսահատ փորձը հաջողվեց կանխել: Մյուս անգամ կհաջողվի, թե ոչ, դժվար է ասել: Դժվար է ասել նաև, թե ով կլինի հաջորդը, որ դատարանում, զորամասում, գյուղում, կամուրջի վրա կամ ճանապարհներին: Մի բան պարզ է՝ եթե անգամ այդ դեպքերից մի մասը կանխվում է, ապա Հայաստանի հետ կատարվող ողբերգությունը կատարվել և շարունակվում է առանց ավելորդ արգելքների, առանց խոչընդոտների: Հայաստանը ցած է նետվել և գահավիժում է, ու կշարունակի, քանի դեռ զավակին կորցրած ծնողները հուսահատությունից չգիտեն ինչ անել, որտեղ արդարադատություն փնտրել, իսկ ողջ հասարակության մեծ մասը զբաղված է քաղաքական «ռազբորկաներով»:
Կարդացեք նաև
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում