Լրահոս
Օրվա լրահոսը

Պրոֆեսորը՝ հումորի բացակայության եւ աղմկահարույց գրքի մասին

Հունվար 16,2014 10:21

Aravot.am-ը Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Մաթեմատիկայի, ֆիզիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի՝ Մաթեմատիկայի դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար, պրոֆեսոր Համլետ Միքայելյանին խնդրեց կարծիք հայտնել սոցցանցերում աղմուկ հանած «Մաթեմատիկա տանը եւ դպրոցում» ձեռնարկի մասին (հեղինակներ՝ Ա. Առնաուդյան եւ Գ. Բեդիրյան ):

Հիշեցնենք, որ այդ ձեռնարկում կային ոչ ստանդարտ ձեւակերպումներով խնդիրներ, որոնցում, օրինակ, տատիկները թառում էին ծառերին, ուղտը թքում էր Գոռիկի վրա կամ տղաներն իրենց ընկերոջ վզակոթին հասցնում էին 108 անգամ:

masnaget1

masnaget2

Պարոն Միքայելյանն ասաց, որ նշված խնդիրները (թվով տասնինը) վերցված են հայտնի մանկագիր, ազգությամբ հրեա Գ. Օստերի « Ненаглядное пособие по математике» գրքից: «Այնտեղ խնդիրները մոտ 150 հատ են: Ինձ թվում է, որ կյանքում կան ինչպես բարի, այնպես էլ չար մարդիկ ու երեխաներ, և Օստերի մտահղացումը` այդ երկրորդ խմբի երեխաներին հասցեագրել իր գիրքը, միանգամայն ընդունելի է, մանավանդ, մաթեմատիկան կիրառվում է անկախ իր կիրառական ոլորտի բարոյական հատկանիշներից: Հայ հեղինակներն այդ խնդիրները տեղադրել են միանգամայն այլ նպատակներ և նշանակություն ունեցող իրենց գրքույկում, ինչը, թերևս, այնքան էլ արդարացված չէ: Գրքույկը որևէ մարմնի կողմից որպես ձեռնարկ կամ այլ նշանակությամբ երաշխավորված չէ, ուստի անհասկանալի է նրա շուրջ ծագած աղմուկը: Երբ ԿԳ նախարարությունը օրենքի և բարոյական նորմերի ակնհայտ խախտումներով հանրակրթություն էր մտցնում ռուսական դպրոցի համար գրված հանրահաշվի դասագրքի անորակ թարգմանությունը և թարգմանչի՝ ծիծաղ առաջացնող Ուսուցչի ձեռնարկը, միայն մեկ մաթեմատիկոս արձագանքեց, իսկ ֆեյսբուքահայությունը, այդ ժամանակ լուռ էր»,-ասաց Համլետ Միքայելյանը:

Ապա հավելեց. «Ընդհանրապես, հետաքրքիր թեմա է բարոյական արժեքների ձևավորումը և մաթեմատիկայի ուսուցման գործընթացը: Ես նման մի գիրք ունեմ՝ «Բարոյական արժեքները և մաթեմատիկայի կրթական ներուժը» վերնագրով: Իմ դասագրքերում բարոյական արժեքներին նվիրված հետաքրքիր վարժություններ կան, որոնցով հայ երեխան դաստիարակվում էր. բայց հանեցին: Նշեմ, որ մաթեմատիկայի դպրոցական առարկան զուտ մաթեմատիկա սովորեցնելու համար չէ, այլ մաթեմատիկայի օգնությամբ երեխաներին կրթելու, դաստիարակելու, արժեքներ ձևավորելու, ապրել սովորեցնելու համար է, ինչը չեն հասկանում ռուսական հեղինակները, մեր շատ չինովնիկները եւ իհարկե որոշ ուսուցիչները»:

Մասնագետը համոզված է՝ վատ չէր լինի, որ ուսուցիչները նաեւ մի քիչ էլ հումորի զգացում ունենային:

Ի դեպ, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը եւս իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել էր աղմկահարույց ձեռնարկին ու նշել,. «Սույն ձեռնարկը նախարարության կողմից երաշխավորված չէ: Այն ո՛չ դասագիրք է, ո՛չ մեթոդական նյութ է, ո՛չ էլ՝ ուսումնաօժանդակ նյութ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Թռուցիկ հայացքից անգամ երևում են բազմաթիվ թերություններ.
    1/ ուղտին ոչ թե գժվացնում են, այլ գազազեցնում
    2/ կոնֆետների հավասարությունն ու մարդկանց հավասարությունը նույնը չեն
    3/ նորածինները ոչ թե գորգոռում են, այլ՝ ճչում
    4/ ծառի գագաթին լավագույն դեպքում կարող է թառել մեկ ճնճղուկ, այնպես որ անճյուղ մնացած չորս տատիկները պետք է դեռ իրար մազ քաշեին, թափութ մնացած գագաթին տիրելու համար, ինչի մասին ոչ մի հիշատակություն չկա, բացի այդ, միանգամայն անտեսված են այնպիսի հիմնարար հասկացություններ, ինչպիսիք են կիլդիմը, սամասուդը, քցելն ու նակազատը, որոնք այնքան անհրաժեշտ են Քյառթագենի ապագա քաղաքացիների ՛՛ճշտով՛՛ զարգացման համար, իսկ եթե ավելի լուրջ, ապա դժբախտությունն այն է, որ ՛՛հեղինակները՛՛ լսել են խոր ձոր, բայց չգիտեն որ ձոր. եթե ջեմն ու մանանեխը սննդի միանգամայն ընդունելի տեսակներ են, ապա պարդադիր չէ, որ հաց ու ջեմին վրայից մանանեխ էլ քսեն:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031