Լրահոս
Օրվա լրահոսը

Օտարի հրճվանք. «Հրապարակ»

Հունվար 16,2014 10:16

Մի բան պարզ է, որ ՀՀ երկու նախկին նախագահները եղել են եւ դեռ երկար կմնան մեզանում ամենամեծ հետաքրքրություն վայելող, հասարակական կարծիք ձեւավորող եւ հասարակական շարժում ստեղծելու ունակ մարդիկ: Նրանց յուրաքանչյուր բառը մարդիկ ուղղակի կլանում են, անմիջապես արձագանքում, եւ դրա պատճառը նաեւ այն խարիզման է, այն կշիռը, որը ոչ բոլոր քաղաքական գործիչներն են կրում:

Ենթադրվում է, որ այդ խոսքը, կշիռը, ազդեցությունը պետք է դրական, կառուցողական նպատակներով կիրառվի, երկրի խնդիրների լուծմանն ուղղվի, հասարակության առողջացմանը, մարդկանց հուսադրելուն եւ առաջնորդելուն: Սակայն ցավալիորեն պետք է արձանագրենք, որ ՀՀ նախկին նախագահներն իրենց կշիռը չեն օգտագործում հանրայնորեն օգտակար նպատակներով:

Նրանց խոսքի ու գործողությունների շարժիչ ուժը թերեւս ավելի շատ սեփական անձի, այլ ոչ թե երկրի խնդիրներն են: Նրանց կողմնորոշողը ոչ թե հայրենիքի, այլ սեփական շահերն են: Նրանց սերը ոչ թե ժողովրդին է ուղղված, իսկ ջանքերը ոչ թե այդ ժողովրդի ցավերն ամոքելուն, այլ սեփական կշռի բարձրացմանը: Նրանք վրդովվում են ոչ թե այն ժամանակ, երբ Հայաստան երկրին ուղղված քննադատություն են լսում, այլ սեփական անձին: Նրանք անհանգստանում են ոչ թե հայրենիքի անորոշ ապագայից, այլ սեփական կարգավիճակի անհստակ լինելուց:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031