Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարգադրել է օտարերկրյա պետություններում գտնվող Թուրքիայի դեսպաններին ջանք չխնայել՝ «պատմելու համար դաշնակիցներին ճշմարտությունն» այն մասին, որ Անկարային ցնցող կաշառակերության հետաքննությունը ոչ այլ ինչ է, քան «նենգ դավադրություն՝ ուղղված Թուրքիայի միջազգային դիրքերը սաբոտաժի ենթարկելուն»:
«Ակնկալում ենք, որ դուք ջանք չեք խնայի՝ ջախջախելու համար Թուրքիայի դեմ ուղղված այս նենգ գործողությունները՝ տեղեկացնելով մեր գործընկերներին ճշմարտության մասին», – երկրի մայրաքաղաք Անկարայում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ անցկացված հանդիպմանն ասել է վարչապետ Էրդողանը:
Վարչապետ Էրդողանի կողմնակիցները կոռուպցիայի հետաքննության հետևում կանգնած լինելու մեջ մեղադրում են ԱՄՆ-ից իր գործունեությունն իրականացնող թուրք հոգևորական, վարչապետ Էրդողանի նախկին դաշնակից Ֆեթուլլահ Գյուլենին, որը մեծ ազդեցություն ունի Թուրքիայի ոստիկանության և դատական շրջաններում:
«Նրանք փորձում են ծանր հարված հասցնել Թուրքիայի տնտեսությանը: Նրանք ջանքեր են գործադրում՝ տոկոսադրույքների բարձրացման ուղղությամբ: Նրանք օգտագործում են ցանկացած միջոց՝ միջազգային ներդրողների անհանգստությունն առաջացնելու համար», – ասել է վարչապետ Էրդողանը:
Կարդացեք նաև
«Ամենից կարևորն այնն է, որ նրանք ջանք չեն խնայում՝ վնաս հասցնելու համար Թուրքիայի միջազգային համբավին», – շեշտել է վարչապետ Էրդողանը՝ հանդես գալով Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում