Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է Բրյուսելում ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ
Բրյուսելում հունվարի 15-ին ՆԱՏՕ-ի կենտրոնական գրասենյակ կատարված այցելության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերահաստատել է իր դիրքորոշում այն մասին, որ իր երկրում քաղաքական բանտարկյալներ չկան:
Այս մասին, ըստ ադրբեջանական «APA» լրատվական գործակալության, Իլհամ Ալիևն ասել է ՆԱՏՕ-ի գրասենյակում անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ:
Գործակալության փոխանցմամբ, Ալիևը հիշեցրել է, որ անցյալ տարվա հունվարին ԵԽԽՎ-ում անցկացվել է լայնածավալ քննարկում, և Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին կարծիքի ջատագովների կողմից ներկայացված բանաձևի նախագիծը չի ընդունվել:
Կարդացեք նաև
«Վեհաժողովում մեծամասնությունը չի միացել հակաադրբեջանական արշավին: Դա նշանակում է, որ Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան, ինչը վերահաստատվել է Եվրոպայի և ողջ աշխարհի հիմնական կազմակերպություններից մեկի կողմից», – ասուլիսի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Ալիևը:
Մանրամասները կարող եք կարդալ՝ «Ամերիկայի ձայն»-ի կայքում