Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության պարզաբանումը Կիմա Կակոյանի «բաց նամակին»

Հունվար 15,2014 22:27

Համացանցում  հրապարակվել է Երևանի բնակչուհի Կիմա Կակոյանի «Բաց նամակը», որտեղ վերջինս անդրադառնալով 2012 թ. հունիսին ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում քննված մի քրեական գործի նախաքննությանը` իր դժգոհությունն է հայտնել ոստիկանության ծառայողների գործողություններից:
Հայտնում ենք, որ նամակագրի որդին` Հակոբ Նազարյանը, ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2012 թ. հունիսին մուտքի դռան փականը հարմարեցված գործիքով բացելով` ապօրինի մուտք է գործել Երևանի Հ. Հովհաննիսյան փողոցի թիվ 60 տուն և այնտեղից գաղտնի հափշտակել 60.000 դրամ ընդհանուր արժողության 3 գորգ, 25.000 դրամ արժողության գազի վառարան, 100.000 դրամ արժողության սրբապատկերներ, 30.000 դրամ ընդհանուր արժողության անկողնային պարագաներ և 40.000 դրամ արժողության սպասք` սեփականատիրոջը պատճառելով զգալի չափի` 255.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Փաստի առթիվ 08.06.2012 թ. ոստիկանության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով հարուցվել է քրեական գործ և նույն օրը Հակոբ Նազարյանը ձերբակալվել է:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նա կատարել է 11 դրվագ գողություններ: Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար:

Քրեական գործը` մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ՝ 2013 թ. հունիսի 7-ի դատավճռով Հակոբ Նազարյանը դատապարտվել է 6 տարի ժամկետով ազատազրկման:

2013 թ. հունիսի 6-ին Հակոբ Նազարյանի մայրը հաղորդում է հասցեագրել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին՝ նշելով, որ ոստիկանության մի շարք աշխատակիցներ որդուն առնչվող քրեական գործով թույլ են տվել ապօրինություններ, այդ թվում՝ քննիչը քննության ընթացքում առգրաված իրերը չի վերադարձրել և դատարան չի ուղարկել:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նյութերի նախապատրաստման ընթացքում չեն հիմնավորվել Կիմա Կակոյանի կողմից նշված հանգամանքները և 2013 թ. հուլիսի 23-ին որոշում է կայացվել նյութերով քրեական գործի հարուցումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ մերժելու մասին:

 

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031