Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզպետը՝ համայնքների խոշորացման մասին

Հունվար 15,2014 22:29

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինքն անձամբ ի՞նչ կարծիք ունի համայնքների խոշորացման ծրագրի մասին: Տարբեր առիթներով  բազմաթիվ սյունեցիներ իրենց դժգոհությունն են հայտնել ծրագրի վերաբերյալ:  Մարզպետը մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ համայնքների խոշորացումը պահանջված խնդիր է:  «Այս  ամենի նպատակը  համայնքների կառավարումն ավելի արդյունավետ դարձնելն է: Կարծում եմ, խոշորացնելով, համայնքները կդարձնենք ավելի հզոր, ֆինանսապես   կայուն, իսկ  համայնքապետեր կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր  ծրագրային խնդիրներ կարող են ներկայացնել եւ զարգացման մասին խոսել: Չեմ կարող ասել այս պահին որքանով ենք պատրաստ, բայց    խնդիրն  արդեն   օրակարգում  է», – նշեց մարզպետը:

Նշենք, որ գյուղապետերը տարբեր քննարկումների ժամանակ  դեմ են արտահայտվել համայնքների խոշորացման գաղափարին՝ հիմնավորելով, որ այն ավելի շատ կնպաստի գյուղերի դատարկմանը, քան՝ գյուղապահպանմանը կամ զարգացմանը: Վերջիններս գտնում են, որ այս մոտեցումը ճիշտ չէ Սյունիքի նման ռազմավարական նշանակություն ունեցող մարզի համար եւ առաջարկել՝ Սյունիքի համար  այլ տարբերակ մշակել:

«Ընդհակառակը, ես կարծում եմ, որ  միավորման արդյունքում ռեսուրսներն ավելի ռացիոնալ կօգտագործվեն եւ այդ նույն գյուղապետարանները կլինեն վարչակազմի կենտրոններ:  Այստեղ ուղղակի համայնքապետերի  մտավախությունն այն է, որ   իրենց պաշտոնը կարող են կորցնել», – հավելեց Վահե Հակոբյանը:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031