Լրահոս
Օրվա լրահոսը

Կիվիրյանը պնդում է՝ դատարանն ու քննիչը համախմբվել են

Հունվար 15,2014 19:10

«Armenia Today» կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը դիտավորություն է տեսնում այսօր իր բողոքի քննությանը քննիչ Լյովա Մելքոնյանի բացակայության մեջ: Հիշեցնենք, որ այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նրա բողոքի քննությունը հետաձգվեց քննիչի բացակայության պատճառով:

Դատական նիստից հետո պարոն Կիվիրյանն ասաց. «Ակնհայտորեն քննիչը խուսափում է ներկայանալ դատական նիստին, որովհետեւ իրենք սպասում են այս գործով Վարչական դատարանի որոշմանը: Վարչական դատարանում քննվում է նաեւ օգոստոսի մեկի դրվագը՝ քաղաքապետարանի դիմաց վրան տեղադրել-չտեղադրելու հարցը: Ոստիկանությունը հայց է ներկայացրել ՝ինձ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին: Սա իրենց համար էական նշանակություն ունի, որովհետեւ այդ գործում առկա են բազմաթիվ ապացույցներ, որ ոստիկանության բոլոր գործողությունները եղել են ապօրինի: Դրա համար այստեղ փորձում են ձգձգել գործը, որովհետեւ այստեղ բողոքարկել ենք ոստիկանների ապօրինի գործողությունները: Փորձելու են Վարչական դատարանից պոկել որոշում, նոր անդրադառնալ այս գործին: Քննիչը փորձում է հենց դատարանի օգնությամբ ձգձգել դատական գործը: Նա այլեւս այս գործով անելիք չունի, անցած դատական նիստին հայտնել էր դիրքորոշումը, այսօր մնացել էր, որ դատարանը հեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Բայց ձգձգելու հարցում քննիչն ու դատարանը  գործում են համատեղ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031