Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում 11 երեխա և մեկ չափահաս կին տառապում են վարակիչ հիվանդությամբ

Հունվար 15,2014 18:48

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները երկու օր առաջ,  վառելափայտ բաժանելու նպատակով այցելել էին Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարան, որտեղ բնակվող մի շարք բազմազավակ ընտանիքների մայրերի և երեխաների մոտ նկատել էին մաշկային վարակիչ հիվանդության դեպքեր: Այդ մասին ահազանգ էր հնչեցվել և կոչ էր արվել լրագրողներին լուսաբանել հանրակացարանում տիրող իրավիճակը, որպեսզի իշխանությունները ի վերջո ուշադրություն դարձնեն կիսափլված, կոմունալ բոլոր տեսակի հարմարություններից զուրկ և հակահիգենիկ պայմաններում ապրող ընտանիքների խնդիրներին:

Էլեկտրոնային մի շարք պարբերականների լրագրողների՝ հանրակացարանում բնակվող երեխաների և մեծահասակների, վարակիչ հիվանդությամբ տառապելու մասին «Շիրակ կենտրոնի» հնչեցրած ահազանգի մասին հարցերին ի պատասխան,   Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետը ընդամենը զարմանալով ասել էր, որ այդ հանրակացարանում գրեթե բնակիչ չկա: Իսկ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փորձագետ Լիանա Թորոսյանն էլ, թե. «Գյումրիի 2-րդ հանրակացարանում բնակվող 40 հոգուց ընդամենը մեկ ընտանիքի երկու երեխայի մոտ են հայտնաբերվել մաշկային հիվանդության ախտանշաններ՝ վերքեր եւ ցան, վերցվել է քսուք եւ կատարվում է համապատասխան հետազոտություն»։

1389790060_hivandutyun-1

Այսօր «Շիրակ կենտրոնի» հնչեցրած վերոհիշյալ ահազանգի հետքերով տվյալ հանրակացարան էր գնացել  «Ցայգ» հեռուստառադիոընկերության լրագրողները: Ստորև ներկայացնում ենք նրանց կողմից պատրաստած հրապարակումը ամբողջությամբ և լուսանկարները:

1389790123_hivandutyun

«Գյումրու Գարեգին Նժդեհ 2 հանրակացարանում արտակարգ իրավիճակ է: 11 երեխա և մեկ չափահաս կին վարակիչ հիվանդությամբ են տառապում: Մուրադյաններն են ախտակիրները: Ամեն ինչ սկսվել է Մուրադյանների հարսից, 5 երեխայի մայր, 23 ամյա Աիդա Ստեփանյանից: Թարախային բշտիկներ ամենաշատը փոքրիկ Նարեկի վրա են առկա, ախտահարված են երեխայի ոտքերը: Եղունգները փտել, թափվել են: Մուրադյանները սկզբում գնացել են Ինֆեկցիոն, այնուհետ մաշկային հիվանդանոց: Ստացել համապատասխան ցուցումներ ու վերադարձել տուն: Մեր նկարահանման պահին հիվանդներին այցելեցին նաև տարածքային երկրորդ պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկները: Ներկա պահին որևէ պատասխանատուի կողմից հստակ քայլ չի ձեռնարկվում: Հյուր եկած մասնագետն ասում է, նրանց ինչ-որ տեղ ուղեգրելն իրենց գործը չէ: Մուրադյանները պետք է մեկ անգամ ևս այցելեն պոլիկլինիկա, հետազոտվեն, արդյունքների պարզ դառնալուց հետո նոր իրենք կքննարկեն, թե ինչ է պետք անել: Երեք տարեկան Արամն ամբողջ օրն այսպես քորում է ոտքերը՝ վարակն ավելի տարածելով: Կոմունալ որևէ հարմարություն չկա, որ փոքրիկներին կարողանան մաքուր և միմյանցից մեկուսացած պահել: Բժիշկն ասում է, ինքը թարախային մաշկաբորբ էլի է տեսել, բայց որ հիվանդությունը նման դրսևորումներ ունենա, չի հանդիպել: Մասնագետներն եկան, նայեցին, խորհուրդներ տվեցին: Ընդամենը: Մուրադյանները մնացին մենակ՝ իրենց անհայտ հիվանդության, ախտահարված փոքրիկների և անհայտության մեջ: Դեղորայքը նշանակած բժշկի անուն ազգանունը չէին հիշում: Նաև նշեցին, որ իրենց հիվանդության մասին մասնագետը ոչինչ չի ասել, ոչ գիտեն ինչ հիվանդ են, ոչ էլ գիտեն, սա ինչ տեսակի վարակ է ու ինչ հետևանք է ունենալու»:

1526473_715893535087831_1006298621_n

«Շիրակ կենտրոն»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031