Սիրիայում իրոք ադրբեջանցիներ են կռվում, սակայն լրատվամիջոցների տարածած լուրերը, թե այնտեղ արդեն 100 ադրբեջանցի է մահացել, չափազանցված է: «Օբյեկտիվ» հեռուստաընկերությանը ասել է 2008թ. փակված Աբու Բեկր մզկիթի ղեկավար Գամետ Սուլեյմանովը: Փոխանցում է «Կոնտակտ» լրատվականը:
Ըստ կրոնապետի, ադրբեջանցիները Սիրիայի պատերազմին մասնակցում են արտաքին և ներքին պատճառներով:
«Արտաքին պատճառը հակամարտության գոտիներում մեծ քանակությամբ մահմեդականների մահացության դեպքերն են: Արմատական կրոնականները, տեսնելով այդ, մեկնում են պատերազմական գոտի՝ մահմեդականներին օգնելու: Ներքին պատճառներից է հավատացյալների նկատմամբ ճնշումները, մզկիթների փակվելը, հակակրոնական քայլերի աճը». – ասում է Սուլեյմանովը՝ հավելելով, որ Սիրիայի պատերազմին մասնակցելը Ադրբեջանի համար կարող է խնդիրներ ստեղծել:
Ըստ նրա, արմատական կրոնականները պատերազմից վերադառնալուց հետո կսկսեն տարածել իրենց համոզմունքները. «Նրանց Սիրիա մեկնելը ոչ մի հարց չի լուծում, ընդհակառակը, մեծ խնդիրներ է ստեղծում տեղի բնակչության համար», – ասում է Սուլեյմանովը, որի մզկիթի մեջ 2008թ. նռնակ էին նետել՝ փորձելով սպանել նրան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ