«SocialDocumentary.net» լուսանկարչական կայքը, որը ներկայացնում է աշխարհի տարբեր ծայրերի փաստագրական լուսանկարիչներին, 2014թ. հունվար ամսվա համար ընտրել է հայ լուսանկարիչ Արա Օշականի «Մահվան վատ նմանակում» շարքը, որը պատկերում է Կալիֆոռնիայի բանտային կյանքը: Հայտնում է «Ասպարեզ» թերթը:
1995թ. սկսած Արա Օշականը (Հակոբ Օշականի թոռը) լուսանկարում և ձայնագրում էր Հայոց ցեղասպանությունը վերապրածների պատմությունները: Մոտ ութ տարի իր հոր՝ գրող Վահե Օշականի հետ նա լուսանկարում էր Արցախը «Ղարաբաղի ոգին» գրքի համար:
«Մահվան վատ նմանակում» գործի հիման վրա 2004թ. Լեսլի Նիլը նկարահանել է «գաղութ» վավերագրական ֆիլմը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ