«Մկրատի տպագրություն». առաջին հայացքից անհավանական թվացող այս գաղափարը մոտ ապագայում հնարավոր կլինի կյանքի կոչել հենց Հայաստանում: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց «Անտարես մեդիա հոլդինգի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով` նման հնարավորություն են տալիս 3D սարքավորումները, որոնք արդեն պատվիրել է «Անտարես մեդիա հոլդինգը»:
Պարոն Մարտիրոսյանի խոսքով՝ դա 3D տպիչ է, որը հատուկ նյութերով է տպագրում: «Փաստորեն, նա շերտ-շերտ տպագրում է, մինչև-որ կդառնա մկրատ»,- նշեց նա:
Ժամանակին նույնքան անհավանական էր թվում բուրմունք տպագրելու գաղափարը: Այսօր, ըստ Արմեն Մարտիրոսյանի, այն հասանելի է բոլորին։ Այն հնարավոր է դառնում նանո չափսի կապսուլաների օգնությամբ, որոնք տրորելու արդյունքում պայթում են և արձակում հոտ:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ
Կարդացեք նաև