Հունվարի 13-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հանդիպեց Վատիկանում հավատարմագրված դիվանագետների հետ:
Դիվանագետների հետ տարեսկզբի ավանդական հանդիպման ժամանակ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը կարճատև զրույց ունեցավ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի հետ:
Զրույցի ընթացքում Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը իր ջերմ ողջույնները փոխանցեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ինչպես նաև իր օրհնանքը հայ ժողովրդին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ