Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

HRC. Ընտրովի աբորտը խտրականություն է և պետք է արգելվի. ԵԽ Մարդու իրավունքներ հանձնակատարը՝ նաեւ Հայաստանի մասին

Հունվար 15,2014 16:29

Հայտնի է, որ Չինաստանում և Հնդկաստանում ընտրովի աբորտը տարածված է, սակայն սեռերի անհամաչափ ծնելիություն է գրանցվել նաև Հայաստանում և Եվրախորհրդի այլ անդամ երկրներում ևս, այդ թվում՝ Ադրբեջանում, Վրաստանում, Ալբանիայում, և կասկած չկա, որ այդ անհամաչափության պատճառը ընտրովի աբորտն է, «Human Rights Comment» կայքում գրում է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը՝ նշելով, որ այս խտրականության պատճառը հասարակությունում կնոջ ցածր դիրքն է, ինչի դեմ պետք է ակտիվորեն պայքարել և արգելել օրենքով:

Նորածինների սեռերի նորմալ հարաբերակցությունը համարվում է 102-106 տղա՝ 100 աղջկա դիմաց: Սակայն 2011թ. ըստ ԵԽԽՎ-ի ներկայացրած տվյալների, Հայաստանում, Ադրբեջանում և Ալբանիայում հարաբերակցությունը շեղվել է 112/100, իսկ Վրաստանում՝ 111/100:

Ավելի մտահոգիչ են եղել ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2013թ. տվյալները, ըստ որի Հայաստանում հարաբերակցությունը հասել է 114-115/100, իսկ Ադրբեջանում՝ 116/100:

Եվրախորհրդի մարդու իրավունքների և կենսաբժշկության մասին կոնվենցիան արգելում է երեխայի ապագա սեռն ընտրելու միջոցներ ձեռնարկելը, բացառությամբ այն դեպքերի, եթե դա արվում է սեռի հետ կապված լուրջ ժառանգական հիվանդությունից խուսափելու համար: Կոնվենցիային միացել են 47 անդամ երկրներից 29-ը, նրանց մեջ՝ Ալբանիան և Վրաստանը, սակայն չեն միացել Հայաստանն ու Ադրբեջանը:

Բացի համապատասխան օրենքներ ընդունելուց, ՄԱԿ-ի մի քանի մարմիններ պետությունների և քաղաքացիական հասարակությունների առաջ պահանջներ են դրել խնդրի լուծման համար, դրանք են՝ հավաստի տվյալների հավաքագրում, առողջապահության նախարարության կողմից խնդրի հետ կապված ուղեցույցների մշակում, կանանց և աղջիկներին աջակցության ցուցաբերում, պետական օրենսդրական բարեփոխումների միջոցով նորածնի սեռի ընտրության արմատական պատճառների վերացում, տղաների և աղջիկների հավասարառության պետական աջակցություն:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031