Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ բոլոր չվացուցակներն են աշխատում. Ա1+

Հունվար 15,2014 16:23

Եղանակային անբարենպաստ պայմանները խանգարել են նաեւ էլեկտրոնային չվացուցակների տեղադրման գործընթացին։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը, դրանց կապուղիները գետնի տակով են անցնում եւ փորելու խնդիր կա, մինչդեռ գետինը սառած է։ Մինչեւ տարեվերջ նախատեսվում էր Երեւանի առավել մարդաշատ կանգառներում տեղադրել թվով 50 էլեկտրոնային չվացուցակ։

Սարգիս Մանուկյանը հույս հայտնեց, որ առաջիկայում մոտ 30 էլեկտրոնային չվացուցակ կգործարկվի։

Դրանք տեղադրվելու են ոչ միայն Երեւանի կենտրոնում, այլեւ 10 վարչական շրջաններում, սակայն ոչ նույն խտությամբ, ինչ կենտրոնում։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031