Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականագետ. «Մաթեւոսյանն ասաց՝ սեւ հեղեղ, խմում եմ քո կենացը»

Հունվար 15,2014 16:15

Վերջերս կայացել է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչագան Գրիգորյանի «Հրանտ Մաթևոսյան. Ստեղծագործությունը» գրքի շնորհանդեսը:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ հայ գրականագիտությունը Սեւակի խոսքերով թոնրատնային է ու նեղմիտ, դրա համար էլ Մաթեւոսյանն ըստ արժանվույն գնահատված չէ:

Հեղինակը նշեց, որ Մաթեւոսյանին ընդամենը մեկ անգամ է բարեւել, այն էլ ուսանող ժամանակ, երբ գրողը բանասիրական ֆակուլտետում փնտրում էր Հրանտ Թամրազյանի աշխատասենյակը. «Ես դուրս եկա, բարեւեցի, ինքը թեքվեց, ուսի վրայով բարեւեց»:

Վաչագան Գրիգորյանը նաեւ մի պատմություն հիշեց, որ իրեն պատմել է իր մտերիմ ընկեր Լեւոն Խեչոյանը. «Մի առիթով Լեւոն Խեչոյանն ու Հրանտ Մաթեւոսյանը մի սեղանի շուրջ էին, որտեղ նաեւ իշխանության ներկայացուցիչներ կային, բոլորը խոսում-խմում էին, Հրանտ Մաթեւոսյանը լուռ էր, բոլորը քծնում էին Մաթեւոսյանին, մեծ-մեծ խոսքեր էին ասում: Խեչոյանը պատմում էր, որ մեկ էլ Մաթեւոսյանը վերցրեց բաժակը, ոտքի կանգնեց ու ասաց. «Սեւ հեղեղ, խմում եմ քո կենացը, գողեր, ավազակներ, կաշառակերներ… Եթե ձեր մեջ չկա որեւէ կաշառակեր, թող իր գլուխը չպահի սեղանի տակ»: Բոլորը քարացել են այս խոսքերից, ոչ մեկը ձայն չի հանել, որովհետեւ, երբ Մաթեւոսյանը նայում էր մարդուն, թափանցում էր, գիտեր, թե ով էր իր առաջ նստած, ինքը մի տեսակ ամենատես էր: Լեւոն Խեչոյանի այս պատմածը չեմ մոռանում… »:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Հեղինակի հետ հարցազրույցը՝ տպագիր «Առավոտի» առաջիկա համարներից մեկում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031