Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տղամարդիկ ամաչում են, երբ նրանց մոտ կրծքագեղձի քաղցկեղ են հայտնաբերում (Տեսանյութ)

Հունվար 15,2014 16:09

Տղամարդիկ եւս հիվանդանում են կրծքագեղձի քաղցկեղով, իհարկե նման դեպքերը Հայաստանում շատ չեն, սակայն, մինչ օրս Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հետազոտված 871 տղամարդկանցից մի մասի մոտ հայտնաբերվել է գինեկոմաստիա, որը կրծքում բարորակ գոյացություն է, իսկ 32 տղամարդու մոտ էլ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ: Այսօր այս մասին «Ելակետ» ակումբում ասացին Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն ու նույն կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար Անի Հակոբանը:

Aravot.am-ի այն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ տղամարդկանց մոտ կարող է առաջանալ, այսպես ասած` կանացի հիվանդություն, ասուլիսի մասնակիցներն ասացին` հորմոնալ, կամ իմունային խանգարումների, եւ այլ պատճառներով:

Խաչանուշ Հակոբյանի խոսքերով, այս հիվանդությունն ունեցող տղամարդիկ, ինչպես պարզվել է նրանց հարցումներից, իմանալով խնդրի մասին, ամոթի զգացում եւ վախ են ունենում. «Չեն ուզում հաշտվել այն մտքի հետ, որ իրենց մոտ կա նման խնդիր»: Տիկին Հակոբյանի վստահեցմամբ` այն կանանց, ում մոտ կրծքագեղձի քաղցկեղ է եղել, նրանց որդիները հակվածություն ունեն շագանակագեղձի քաղցկեղով հիվանդանալու:

Կենտրոնի ներկայացուցիչների խոսքերով` տղամարդկանց մոտ կրծքագեղձի քաղցկեղը, ցավոք, հայտնաբերվում է շատ ուշ, բարձիթողի վիճակում, քանի որ թե հիվանդի, եւ թե բժշկի մտքով չի անցնում, որ հնարավոր է կրծքագեղձի քաղցկեղ լինի:

Խաչանուշ Հակոբյանի խոսքերով` կենտրոնում առկա ժամանակակից սարքավորումը թույլ է տալիս գրեթե 100%-ով բացահայտել խնդիրը:

Անի Հակոբյանի ներկայացմամբ էլ` ամեն տարի 35-40 տարեկան կանայք պետք է կանխարգելիչ հետազոտվեն, իսկ 40-50 տարեկան կանայք, եթե նախկին ախտորոշումը նորմալ է եղել եւ գանգատ չի եղել, ապա 2 տարին մեկ անգամ, 50 տարեկանից բարձր կանայք` տարին մեկ անգամ:

Բժշկուհու խոսքերով` կրծագեղձի քաղցկեղի առաջացման պատճառներից են ծխելը, ախտոտված շրջակա միջավայրը, եւ ժառանգական գործոնը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031