Լրահոս
Օրվա լրահոսը

Բաց նամակ ՀՀ ոստիկանապետին. Քննիչ Լեռնիկ Ստեփանյանը վերցրել է տղայիս բջջային հեռախոսը նախաքննության ժամանակ և չի վերադարձնում

Հունվար 15,2014 15:45

Հարգելի պարոն Վլադիմիր Գասպարյան: Ձեր պաշտոնավարման ընթացքում նկատելի են մի շարք բարեփոխումներ: Անձամբ եմ զգացել համակարգի դրական շարժը, որոշ ոստիկանների մոտեցումը ու շփումը ժողովրդի հետ: Փաստորեն նկատելի է Ձեր խստապահանջությունն ու հոգատարությունը ժողովրդի նկատմամբ: Հասկանալի է, որ ամեն ինչ միանգամից չի կարող կարգավորվել, չնայած Ձեր ցանկությանը և ձգտումներին: Հասկանալի է, նաև որ համակարգում տեղի ունեցող բոլոր թերությունները, ոչ մի մարդ արարած չի կարող միանգամից շտկել: Այդ ամենը ի զորու է անել միմիայն Ամենակարողը: Ես տպավորված եմ Ձեր հավատով առ Աստված: Ձեր արագ կողմնորոշման և հավատքի շնորհիվ էր, որ ապրիլի 9-ին կասեցվեց արյունահեղությունը (երկրորդ մարտի 1-ը):

Եվ այս ամենից հետո ավելի լավ կլիներ, եթե այնպիսի «օրինապահները», ում հետ, որ ես անմիջապես եմ առնչվում քիչ լինեին: Եվ քանի որ իմ դիմումները անձամբ Ձեզ չեն հասնում, որոշեցի գրել բաց նամակ: Համոզված եմ և ակնկալում եմ, որ Ձեր տեղյակ լինելու դեպքում միայն կտրվի իմ հարցին արդարացի ու սպառիչ պատասխան: Կարծում եմ, որ դուք էլ տեղյակ չեք համակարգում տեղի ունեցող հանցագործություններից: Հոգնել եմ մեկը մյուսի վրա գցվող, լղոզված պատասխաններից: Խնդրում եմ ուշադրություն դարձնել իմ խնդրանքին:

Շենգավիթ համայնքի ոստիկանության քննիչ Լեռնիկ Ստեփանյանը վերցրել է տղայիս բջջային հեռախոսը (քրոջ նվերը) նախաքննության ժամանակ՝ 07.06.2012թ. և առ այսօր չի վերադարձնում (ինքնանվիրել է): Ես իմ ձեռքով իրեն հանձնել եմ իրեր՝ ճանաչման ներկայացնելու համար, որը նա յուրացրել է: Արդարացի՞ է արդյոք նման արարքը խրախուսել, քողարկել և հովանավորել: Միթե՞ սա հանցագործություն չէ և սրա համար չկա՞ համապատասխան հոդված: Այս հանցագործի արարքը գալիս է Նոր-Նորքի ոստիկանության աշխատակիցներ՝ Մկրտչյանի և Խաչատրյանի պատվերից: Այս աշխատակիցներն էլ անմիջապես չեն գործում (գործում են իրենց գործակցի և գործոն ուժի շնորհիվ): Օգտվելով մարդկանց արատից, դրդում են մեղքի ու հանցանքի և օգուտ քաղում:

Ինձ լռեցնելու և բողոքներիս վերջ դնելու համար ավելի ծանրակշիռ գործ էին ուզում բարդել տղայիս գլխին՝ նրա կալանավայրում եղած ժամանակ: Սակայն իրավական հիմքեր և հիմնավոր փաստեր չլինելու պատճառով ու մեր կողմից հակադարձումներ ու հակափաստարկներ ներկայացնելու շնորհիվ այդ գործը փակվեց ու նորից «հուղարկավորվեց»:

Ես չեմ կարող իմ ամբողջ ասելիքս տեղավորել այս նամակում: Եվ չեմ ուզում շատ խլել Ձեր թանկարժեք ժամանակից: Միայն խնդրանքս Ձեզ. պարզաբանել այս հարցերը՝ ստիպել Լեռնիկ Ստեփանյանին՝ վերադարձնելու հեռախոսն ու իրերը: Խնդրում եմ նաև պարզաբանել, թե ով էր այս շանտաժի ու զրպարտության հեղինակը: Խնդրում եմ վերը նշված անձանց նկատմամբ կազմել քրեական գործ, որովհետև կատարել են քրեորեն պատժելի արարքներ, խախտել ու սահմանափակել են մեր իրավունքները, պատճառել առողջական և բարոյահոգեբանական վնասներ: Նրանց արարքը պակաս չէ իմ տղայի արարքից: Քանի որ օրենքի և Աստծո առաջ բոլորս ենք հավասար:

Հարգանքներով Կիմա Կակոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031