Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու եմ հրաժարվում ՀՀ վարչապետի պարգեւից. Lragir.am

Հունվար 15,2014 15:33

Ըստ Lragir.am– ի,  Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունվարի 13-ին զանգվածային լրատվամիջոցների համար կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ ժամացույցներով է պարգևատրել մի շարք խմբագիրների ու լրագրողների, այդ թվում՝ տողերիս հեղինակին: Իհարկե, շնորհակալ եմ իմ մասնագիտական գործունեությունը գնահատելու համար, սակայն կարծում եմ, որ բարձրաստիճան պաշտոնյաները լրագրողներին պարգևատրելու փոխարեն ավելի լավ կանեն, եթե նրանց նյութերում բարձրացրած խնդիրներին արձագանքեն ու լուծումներ տան դրանց:

Չեմ կարող նման պարգև ընդունել կառավարությունից այն դեպքում, երբ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացնող քաղաքացիների թիվը նվազելու փոխարեն ավելանում է, քաղաքացիների անվստահությունը գործող իշխանության ու կառավարության նկատմամբ օրեցօր մեծանում է, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մի մասն ընկճված են ու գործազուրկ, ստիպված բռնում են արտագաղթի ճամփան:

Կառավարության անդամները կառավարության նիստերի օրերին մշտապես խույս են տալիս կառավարության շենքի մոտ բողոքող քաղաքացիներից, գրեթե վազքով նստելով իրենց թանկարժեք ավտոմեքենաներն ու հեռանալով՝ անպատասխան թողնելով անարդարությունից բողոքող քաղաքացիների հարցերը: Ավելին, կառավարության նիստերի օրերին, երբ սովորաբար տեղի են ունենում բողոքի ակցիաները, վարչապետը երբեք դուրս չի եկել կառավարության շենքից ու չի զրուցել բողոքող քաղաքացիների հետ, որքան էլ մարդիկ դա պահանջել են, նման հանձնարարականներ չի տվել նաև կառավարության անդամներին:

Ռոզա Հովհաննիսյան,
Lragir.am-ի լրագրող

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Maxim says:

    Կեցցես՝ իմ հարազատս։ Աստված քեզ անսահման բարիքներ տա, և կտա, քանի որ դու կանգնած ես
    մարդկային բարձր աստիճանի վրա, որի մասին ասում է քո կեցվածքը։

  2. Spartak says:

    Արարքդ ավելի մեծ արժեք ունի, քան՝ վարչապետի պարգևը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031