Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլոր գյուղապետերն ունեն բարձրագույն կրթություն. առկա է բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած լինելու վկայական

Հունվար 15,2014 15:01

Աշխատավարձերի նախկին տարիների կուտակած պարտքերի մարումը 2013 թվականի  տվյալներով կազմել է 68,9 մլն դրամ։ 2008 թվականի հունվարի 1-ի տվյալներով, աշխատավարձերի պարտքը կազմել է շուրջ 2,3 մլրդ դրամ, այնինչ 2013 թվականի դեկտեմբերի 31–ի դրությամբ առկա է մոտ 36,3 մլն դրամ պարտք։ Այս մասին հայտնեց ՀՀ «Տարածքային կառավարման» նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը՝ այսօր ՀՀ «Տարածքային կառավարման» նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Վ. Տերտերյանի պնդմամբ առկա պարտքը պլանավորվում է մարել 2014 թվականին։

Ըստ Վ. Տերտերյանի  ներկայացրած տվյալների ՝ տեղական  ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացում աղբահանության մասով, 2013 թվականին եղել  է 424 համայնքներում, 2008 թվականին այդ թիվը եղել է 324:

Նախադպրոցական կրթության (մանկապարտեզների ) մասով 2013 թվականին՝ 494 համայնքներում, 2008 թվականին՝ 451։ Հայաստանի Հանրապետությունում պետական  բյուջեով իրականացված կապիտալ ներդրումները 2013 թվականին  եղել են 65933,3 մլն դրամ, 2008 թվականին՝ 51769 մլն դրամ։

Վ. Տերտերյանը նշեց նաև , որ պլանավորվում է խոշորացնել փոքրաթիվ համայնքները։ Նրա պնդմամբ, այժմ ծրագրերը հիմնականում ուղղված են մարզերի կյանքի բարելավմանը։

Ինչ վերաբերվում է գյուղապետերի ուսյալ լինելու հարցին, ապա Վ. Տերտերյանը նշում է, որ այժմ չկա կրթական ցենզ, ըստ որի կարելի է դա հասկանալ, բայց նրա պնդմամբ, բոլոր գյուղապետերն ունեն բարձրագույն կրթություն. առկա է բարձրագույն ուսումնական հաստատություն ավարտած լինելու վկայական։

Ըստ Վ. Տերտերյանի՝  2014 թվականի  գերակա խնդիրներն են՝ համայնքային բյուջեներին պետական ֆինանսական օժանդակության համակարգի արդյունավետության բարելավում, ֆինանսական համահարթեցման մեխանիզմների կատարելագործում՝ տարբերակելով համայնքներին ցուցաբերվող օժանդակությունը, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրերի մեկնարկ, քաղաքապետարանների, գյուղապետարանների աշխատակազմերի, ինչպես նաև համայնքային ենթակայության հիմնարկների կառուցվածքի և կազմի օպտիմալ մոդելների մշակում։

Զառա ԱՍԿԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031