Վերջերս մամուլը Կազանի «Ռուբինի» գլխավոր մարզչի թեկնածուների թվում նշել էր նաեւ Վարդան Մինասյանի անունը, Բաքվի «Նեֆթչիի» նախագահի խորհրդական Բեյուկագ Հաջիեւը անմիջապես հայտարարել էր, թե «Ռուբինի» եւ Ադրբեջանի հավաքականի պաշտպան Ռուսլան Աբիշովը չպետք է հայ մարզչի հետ մնա նույն թիմում:
Ինքը՝ ֆուտբոլիստը, ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում քննադատել է իր հայրենակցին: «Չեմ սիրում, երբ ֆուտբոլը խառնում են քաղաքականությանը: Ես պրոֆեսիոնալ եմ եւ մարզչի կամ թիմակիցների ազգությունն ինձ համար ոչ մի նշանակություն չունի», – հայտարարել էր Աբիշովը:
Հիշեցնենք, որ «Ռուբինի» գլխավոր մարզչի պաշտոնը վստահվել է Ռինատ Բիլյալետդինովին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ fannet.org-ի