Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեք նախագահների» մեջ «ռեաբիլիտացիայի» ենթակա մարդ չկա

Հունվար 15,2014 14:17
erjanik abgaryan

«Ինձ համար չափանիշ չէ քաղաքական գործչի ժամանակավոր լռությունը հատկապես որեւէ ռազմավարական հարցի առնչությամբ: Սա մարտավարական խնդիր է, որն իր պահանջներն ունի: Ինձ համար կտրականապես անընդունելի է բացահայտ հանցագործների եւ նրանց լաքեյների կողմից ձեւավորված այն ստահոդ կարծիքը, թե իբր Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս կարիք ունի «ռեաբիլիտացիայի»: Այո, եթե մարդ այնքան տխմար է, որ հավատում է ֆիզիկայի օրենքներին հակասող պնդմանը, թե Լեւոնի իշխանության օրոք էլեկտրականությունը հողահարվում էր, որպեսզի ժողովուրդը զրկվի էներգիայից, կամ լուրջ էր ընդունում այդ իշխանության կողմից «մազութ լափելու» հեքիաթը եւ այդ կարգի այլ կեղծ մեղադրանքները, ապա անօգուտ է նրան մտավոր «ռեաբիլիտացիայի» ենթարկելու մասին մտածելը: Բայցեւ փաստ է, որ Ձեր ասած «երեք նախագահների» մեջ «ռեաբիլիտացիայի» ենթակա մարդ չկա` մեկը կարիք չունի, իսկ երկուսը ծանր հանցագործներ են»,- «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` ՀՀ երեք նախագահների կեցվածքը ՄՄ-ին անդամակցության հարցում կարծես չի տարբերվում միմյանցից. նրանցից որեւէ մեկի «վերակենդանացումը» ի՞նչ կփոխի, ասաց ՀՀՇ վարչության նախկին անդամ Երջանիկ Աբգարյանը:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031