Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Աշոտյանը թատերականի ռեկտորի անուններ շրջանառության մեջ չի դրել (Տեսանյութ)

Հունվար 15,2014 14:00

Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ ինքը Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորի պաշտոնի համար ոչ մի անուն շրջանառության մեջ չի դրել, եւ որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ՀՀ օրենսդրության համաձայն: Պարոն Աշոտյանը չի չբացառեց, որ հնարավոր է լուրերը տարածում են հենց ինքնաառաջադրվողները: Ըստ նրա, վաղը ինստիտուտում տեղի է ունենալու խորհրդի նիստ` բուհի խորհրդի նախագահ ընտրելու համար. «Ես ոչ մի անուն շրջանառության մեջ չեմ դրել, նախարարությունը չի դրել, կառավարությունը հաստատ չի դրել ու չի դրել»,-ասաց պարոն Աշոտյանը, որն այսօր ՀՀ կառավարության մամուլի սրահում ներկայացրեց 2014 թվականի ծրագրերը:

Պարոն Աշոտյանն անդրադարձավ նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի պաշտպանության օրը Տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպին, ինչի արդյունքում տուժել էին նաեւ լրագրողներ:

«Այդ միջադեպը շատ տհաճ էր: Ասում են, բուն պաշտպանությունն անցել է շատ լավ: Որպես դիսերտանտ Տարոն Մարգարյանն ինձ համար շարքային դիսերտանտ է , այդ աշխատանքը ոչնչով չի տարբերվում մնացած աշխատանքներից, չեմ կարդացել, բայց եթե ինձ շատ համոզեք կարող է կարդամ: Խոստովանեք, որ այսօր շատ քիչ, անգամ քաղաքական կոփված գործիչներ կան, որոնք նման հանրային ուշադրության կենտրոնում գտնվող գործընթացների, պոռթկումների ընթացքում կարող են իրենց պահեն լիարժեք ու ճիշտ, շատ քիչ մարդ կա: Իսկ այդ թեժ գործընթացի ժամանակ ռեկտորը, որը չունի հասարակական-քաղաքական գործունեության շատ մեծ փորձ, կարող էր եւ խառնվել լրագրողական նման ուշադրությունից:

«Փողով ռեյտինգ չենք տալու»,-խոսելով հանրակրթական դպրոցների վարկանիշավորման գործընթացից՝ ասաց պարոն Աշոտյանը: Ըստ նրա, նման համակարգ ներդնելու պատճառն այն է, որպեսզի քաղաքացին օբյեկտիվ տեղեկատվություն ունենա այս կամ այն դպրոց իր երեխային ընդունելուց առաջ: Արմեն Աշոտյանի համոզմամբ, դպրոցների վարկանիշավորումը կբերի դպրոցներում դրական փոփոխությունների:

Արմեն Աշոտյանը նաեւ հայտնեց, որ 2014-ին նույնպես շարունակվելու է դասագրքերի փորձարկման գործընթացը, ինչի շնորհիվ նախորդ տարիներին հնարավոր է եղել կտրուկ նվազեցնել դասագրքերում անճշտությունների քանակը: Նախարարն ասաց, որ ծրագրեր կան առաջին դասարանցիներին համակարգչային տեխնիկայով ապահովելու, որոնք ամենայն հավանականությամբ կլինեն հայկական արտադրության պլանշետները:
Այս տարի դպրոցներում կլինի ազգային երգ ու պար առարկայի փորձնական դասավանդում, եւ եթե առարկան իրեն արդարացնի` եկող տարիներին էլ կշարունակվի:
Գյուղական վայրերում քոլեջները պահպանելու համար, նախարարությունը վեց միլիոն դոլարի գրանտ է շահել:

Նախարարն ասաց, որ այս պահին էլ մասնավոր բուհերում ստուգումները շարունակվում են, ճիշտ է, ոչ մի բուհ դեռ չի փակվել, բայց կլինեն բուհեր, որոնք լիցենզիայից կզրկվեն:
Պարոն Աշոտյանն անդրադառնալով ուսանողական հանրակացարաններին, ասաց, որ
այսօր միայն մեկ ուսանողական հանրակացարան կա, որի պայմաններն, ըստ նախարարի` «հեռու են բարվոք լինելուց»: Նա ասաց, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ, մշակում են ուսանողական նոր ավանի կառուցման նախագիծ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031