«Մենք վաղը ժամը 15.00-ին հանդիպելու ենք Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ»,-Aravot.am-ին տեղեկացրեց Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանի եղբայր Հարութ Ինջիղուլյանը: Նա նշեց, որ իրենք տեսակցության իրավունք են խնդրելու, որ Հակոբի հետ կապ հաստատելու իրավունք ստանան գոնե հունվարի 28-ին՝ նրա 23-ամյակի օրը:
Հարութ Ինջիղուլյանը մանրամասնելով ասաց. «Մինչ այժմ մեր խնդրանքները չեն բավարարվել, բայց հույսը վերջում է մեռնում: Ընդամենը տեսակցություն եմ խնդրել եղբորս հետ, իսկ թե ինչ կքննարկվի վաղը, ժամը 15.00-ից հետո պարզ կլինի»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ