Լրահոս
Օրվա լրահոսը

Դատապարտյալները գլխավոր դատախազին խնդրում են այցելել

Հունվար 15,2014 13:39

Արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկի մի խումբ դատապարտյալներ բաց նամակով դիմել են ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանին. «Ձեզ ենք դիմում, որովհետեւ մեր երկրի օրենքի ճիշտ կիրառումը գտնվում է նախարարների կայացրած որոշումների եւ վճիռների «ենթակայության» տակ»: Նրանք հիշեցնում են սեպտեմբերի 3-ի համաներումը, նշելով, որ կիրառվածը համաներում էր՝ պայմանական վաղակետ ազատում էր մեծ մասշտաբով: Դատապարտյալները նամակում անդրադարձել են, թե ինչ էր պահանջվում իրենցից պայմանական վաղակետ ազատվելու ժամանակ՝ վճարել քաղհայցը, տուժողից թուղթ բերել, որ պարտքուպահանջ չունեն, ոմանք էլ ցանկանում են քաղհայցը վճարել, բայց չկա քաղհայց, չկա դատական ակտերի հարկադիր կատարման որոշում, թե գումարը ում վճարել: Ի դեպ, մինչ օրս ԴԱՀԿ-ի նման որոշումը մնացել է առկախ: «Համաներումը չի տարածվում առանձնապես վտանգավոր ռեցիդիվի վրա, եւ մեզանից համարյա ոչ ոք չգիտի, թե երբ են իրենց ճանաչել առանձնապես վտանգավոր:

Մեզ ՔԿՀ վարչակազմը բացատրում է, թե առանց մեզ էլ կարող են ճանաչել ռեցիդիվ (առանց դատարանի վճռի). մի՞թե դա այդպես է: Դատարանի համաներման ժամանակ դիմել ենք գլխավոր դատախազությանը, որտեղից էլ եկան, խոստացան օգնել քաղհայցերի մուծման համար, բայց մինչ այսօր ոչ մի պատասխան չունենք: 2013թ. դեկտեմբերի 13-ից հետո մեզ պարտադրեցին դիմում գրել «Սեւան» ՔԿՀ պետին, որպեսզի համաներումը կիրառվի մեզ վրա: Հաջորդ օրը ստացել ենք պատասխան ՔԿՀ-ի պետից, որ մեզ մերժել են»,- գլխավոր դատախազին ուղղված նամակում տեղեկացնում են դատապարտյալները: Նրանց հորդորել էին, թե կարող են դիմել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, որպեսզի որոշումը բեկանվի: Սակայն դատապարտյալներին անակնկալ էր սպասվում. դատարանը որոշումը թողել է ուժի մեջ՝ առանց պարզաբանելու այն: Դատապարտյալները իրենց անունները չեն գրել գլխավոր դատախազին ուղղված նամակում, պատճառաբանելով, որ կարող է հետագայում պրոբլեմներ ունենան, մասնավորապես՝ իրենց պայմանական վաղակետ ազատման ժամանակ: Նրանք խնդրում են գլխավոր դատախազին, որ անձամբ կամ նրա «վստահված անձը» այցելի «Սեւան» ՔԿՀ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031