Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արշակ Սադոյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. «Դեգրադացվել եք այն աստիճան, որ Ղարաբաղի ու սմերչի մասի՞ն էլ չեք ուզում խոսել»

Հունվար 15,2014 13:22

«Ցավոք, գործ ունենք մարդկանց հետ, որոնք հեռակա կարգով պոլիտեխնիկ են ավարտել, կամ արհեստականորեն են ձեռք բերել կրթություն, ու թեկուզ ճարպիկ ուղեղներով, բայց աղքատիկ գիտելիքներով փորձում են ապագայի հարցեր լուծել»,-«Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը՝ մեկնաբանելով Քոչարյան-Սարգսյան փոխհրաձգությունը:

Այնուհետև շեշտեց. «Մասնավորապես նկատի ունեմ Ռոբերտ Քոչարյանին: Մենք տեսել ենք հոկտեմբերի 27, մարտի 1, որ ի՞նչ գան նորից ժողովրդին իրենց կամքը թելադրեն: Պետք է Ռոբերտ Քոչարյանի ռակիրովկան կամ վերադարձը թույլ չտրվի»: Պարոն Սադոյանի համար դատապարտելի է այն, որ Ռոբերտ Քոչարյանը, որը «գիտի՝ ինչ է սմերչ զանգվածային ոչնչացման զենքը» իր հարցազրույցում չանդրադարձավ ոչ ԼՂ հակամարտությանը, ոչ Մաքսային միության հարցերին, ոչ կենսաթոշակային խնդիրներին և այլն:

Aravot.am-ի հարցին՝ ո՞րն է այդ զգուշավոր լռության պատճառը, պարոն Սադոյանը մեկնաբանեց. «Հարգելի հին նախագահ, դեգրադացվել եք այն աստիճան, որ Ղարաբաղի ու սմերչի մասի՞ն էլ չեք ուզում խոսել, որ հանկարծ չլինի այնպես, որ ՌԴ-ում իր բիզնեսները փակվեն: Ռոբերտ Քոչարյան, ինչո՞ւ դու պրյամոյ չես ասում, որ սմերչի վաճառքը Պուտինի կողմից հանցագործություն է: Այդքանով հանդերձ նա ուրիշների բարոյական դեգրադացիայի մասին է խոսում»:

Պարոն Սադոյանը նշեց, որ մեկի գլուխ ուտելը իրենց (նկատի ունի Քոչարյանին ու նրա մերձավորներին) համար դարձել է սովորական բան:

Մեր մյուս հարցին՝ իսկ ինչո՞ւ չի արձագանքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Արշակ Սադոյանը պատասխանեց. «ՀՀ նախագահը չի խոսում, քանի որ նրա համար խիստ վտանգավոր է կարծիք հայտնել: Իր կարծիքով վախենում է մի խոսք ասել, որ առիթ չտա հակառակ գործողություններն անելու: Թող այդքան հեշտությամբ չընկեր եվրասիական ջրերը: Այսօր ՀՀ առաջին և երկրորդ նախագահներն էլ չեն համարձակվում գոնե մի բան ասել: Անհասկանալի արևմտամետ Լևոն Տեր- Պետրոսյանը դառնում է ռուսական գծի կողմնակից: Դժվար թե հեռակա պոլիտեխնիկ ավարտած ու այդ շրջապատում մեծացած մարդը հստակ պատկերացնի, թե ինչ բան են համաշխարհայնացման գործընթացները, քաղաքական պայքարն ու մշակույթը: Այս պայմաններում այդ մարդը կամ պիտի չխոսի, կամ պիտի խոսի ընդամենը շինարարության մասին»:

Քոչարյանի հավանական վերադարձի մասին հարցին պարոն Սադոյանն այսպես արձագանքեց. «Կարելի՞ է այդ աստիճանի իջնել, որ աշխատացնել Մեդվեդև-Պուտին տարբերակը, որ մտածել, թե հայ ժողովրդին կարելի է դնել էշի տեղ, խաբել այդ աստիճանի ու ասել, թե ի՞նչ մարտի 1, ի՞նչ հոկտեմբերի 27: Տարեմուտին Ռոբերտ Քոչարյանը լուրջ հայտ ներկայացրեց, որ ինքն ուզում է վերադառնալ: Բայց նրա գիտելիքները այնքան չէին հերիքում, որ գաղափարային տեսակետ հայտներ»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031