Հայ-ամերիկյան առողջության կենտրոնում հետազոտված յուրաքանչյուր 16-րդ կնոջ մոտ հայտնաբերվում է կրծքագեղձի քաղցկեղ. տարեկան այս կենտրոնում հետազոտվում է 35 հազար կին: Այսօր այս մասին «Ելակետ» ակումբում ասաց կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանը:
Ըստ տիկին Հակոբյանի, այս հիվանդությունը երիտասարդացել է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում: Տնօրենի խոսքերով՝ իրենց մոտ գրանցվել է դեպք, երբ նույնիսկ 16 տարեկան աղջկա մոտ է հայտնաբերվել հիվանդությունը:
Ասուլիսի մեկ այլ մասնակցի՝ Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի ռադիոլոգիայի բաժնի ղեկավար Անի Հակոբյանի խոսքերով՝
տարեկան մինչեւ 29 տարեկանների 60 դեպք է գրանցվել իրենց կենտրոնում: Այս հիվանդության երիտասարդացումը, ըստ բաժնի ղեկավարի, ավելի շատ նկատվում է հայերի եւ հրեաների մոտ:
Կարդացեք նաև
Կրծքագեղձի քաղցկեղ հանդիպում է նաեւ տղամարդկանց մոտ: Ըստ ասուլիսի մասնակիցների՝ մինչ օրս կենտրոնում հետազոտվել է 871 տղամարդ, որի արդյունքում հայտնաբերվել է 32 քաղցկեղի դեպք:
Մանրամասները՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ